Արդյոք Հիսուսը գիտի՞ քո ապագան
Հիսուսն ասաց. «Բայց երբոր նա՝ ճշմարտութեան Հոգին կ’գայ, նա կ’առաջնորդէ ձեզ ամեն ճշմարտութեան մէջ. Որովհետեւ իր անձիցը չի խօսիլ, այլ ինչ որ կ’լսէ՝ կ’խօսի, եւ գալու բաները կ’պատմէ ձեզ» (Հովհաննես 16.13)։
Եթե մենք կարողանայինք կանխատեսել, կռահել ապագան, գուցե ունենայինք անհոգ կյանք: Մենք կարող էինք կանխատեսումներ իրականացնել ֆինանսական բորսաներում, իմանալ, թե ո՞ր թիմն է հաղթելու սպորտում, հագնվել հարմար՝ վաղվա եղանակին ընդառաջ՝ այդ կերպ խուսափելով խնդիրներից, մինչ դրանք կհատեին մեր ճանապարհը:
Բայց ճշմարտությունն այն է, որ եթե մենք կարողանայինք տեսնել այն ամենը, ինչ սպասվելու է մեզ ապագայում, տեսնել այնպես, ինչպես Աստված է տեսնում, մեզանից շատերը վախից կաթվածահար կլինեին: Մենք կտեսնեինք այն բյուրավոր անսպասելի իրադարձությունները, անկանխատեսելի փոփոխությունները և սարսափելի փորձությունները, որոնք մեր պատկերացումներով անհաղթահարելի կլինեին: Երբ նպանատիպ պատկերացումների ենք բախվում, մենք մոռանում ենք մեր ինքնիշխան Տիրոջ ու Թագավորի անսահման զորությունը:
Մեր Հայրը վերահսկում է ամեն բան: Նա Իր Հոգուց տվել է մեզ, որպեսզի մեզ խաղաղեցնի և առաջնորդի գալիք վտանգների ժամանակներում: Քո ապագան չի պարունակում մի այնպիսի բան, որն արդեն իսկ Աստված չի տեսել ու չի հաղթահարել: Մենք կարող ենք հանդարտվել Նրա զորության ապահովության մեջ:
Աղոթք. «Տե՛ր, օգնիր ինձ վստահել Քեզ այսօր, վաղը, մյուս շաբաթ, հաջորդ ամիս և հաջորդ տարի: Քանի որ եթե դու ինձ հետ ես, այլևս նշանակություն չունի, թե ով է ինձ դեմ»:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ jesusdaily.com