Արդյո՞ք Աստված երջանիկ է դարձնում մարդկանց. պատասխանում է ավետարանիչ Քիրք Ֆրանկլինը
Քրիստոնյա երգիչ Քիրք Ֆրանկլինը համոզված է, որ Աստված թույլ է տալիս մարդկանց անցնել դժվարությունների միջով, որպեսզի նրանց դարձնի Իր երկնային արքայության հիմնման մի մասնիկը։
Արտիստը շարունակեց իր միտքը՝ խոսելով սրտի կոտրվածության մասին, որը, ըստ նրա, չպետք է դիտվի՝ որպես «վատ բան», քանի որ նույնիսկ ամենադժվար պահերին Աստված կարող է կատարել Իր մեծագույն գործը մեր կյանքերում:
«Աստված թույլ է տալիս փորձություններ մեր կյանքերում, որպեսզի մեզ Իրենը դարձնի: Ես գիտեմ, որ սա անմտություն է աշխարհի համար՝ մարդասիրության տեսանկյունից: Սակայն մեր բանական միտքը չունի հոգևորն ամբողջապես ընկալելու կարողություն», - շարունակեց նա:
Ֆրանկլինը նշեց, որ քրիստոնյաները չպետք է միայն խոսեն Հիսուսի մասին, այլև «թարգմանեն» այն շոշափելի ձևերով՝ գործնականորեն օգնելով մարդկանց: Աշխարհում առկա բազմաթիվ խնդիրների պատճառով, մարդիկ պետք է ավելի խոնարհ գտնվեն և մտահոգվեն նաև ուրիշների համար, այլ ոչ թե միայն հոգան իրենց կարիքները:
Նա վերջերս ներկայացրել է մի նոր նախագիծ, որը հիմնված է իր՝ «Lean on me» երգի վերաթողարկման վրա, որն ներկայացնում է ավելի քան 120 երիտասարդներից բաղկացած երգչախմբի հետ, ովքեր ունեն ֆիզիկական և ֆինանսական դժվարություններ։ Նրանք ընտրվել են առցանց լսումների միջոցով 25 երկրներից:
Նա ընդամենը 11 տարեկան էր, երբ սկսեց առաջնորդել մկրտական եկեղեցու մեծահասակների երգչախումբը: Դեռահասության տարիներին հեռացել է եկեղեցուց, սակայն մտերիմ ընկերոջ մահից հետո կրկին վերադարձել եկեղեցի:
Նա շարունակում է լինել ժամանակակից ամենահաջողակ քրիստոնյա արվեստագետներից մեկը 1990-ականներից առ այսօր:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ christianitydaily.com