«Արթուն եղեք, հսկում արեք, որովհետև ձեր ոսոխ թշնամին՝ սատանան, գոռոզ առյուծի պես ման է գալիս և որոնում է, թե որին կուլ տա։ Որին հակառակ կացեք հավատքով հաստատված» (Ա Պետրոս 5.8-9):

Աստվածաշունչը չի սովորեցնում, որ եթե թշնամուն դիմակայում ենք մեկ անգամ, ուրեմն նրան արգելվում էվերադառնալ և կրկին փորձել: Աստծո Խոսքը չի սովորեցնում մեզ, որ թշնամուն հակառակ կանգնելով՝ նա փախչում է և այլևս չի վերադառնում և չի փորձում կրկին հարձակվել: Ո՛չ, ճիշտ հակառակը. նա կարող է գրոհել քեզ վրա կրկին ու կրկին:

Տարիների ընթացքում ես հասկացել եմ մի բան. որ շատ քրիստոնյաներ հենց այստեղ են ընկնում հուսահատության մեջ ու պարտվում: Երբ առաջին իսկ գրոհից արդյունք չեն տեսնում, նրանք սկսում են մտածել, որ դա չի գործում նրանց կյյանքում, կամ էլ դա նրանց ճակատագիրն է, այսինքն այն, ինչ պետք է լինի: Սա ուղղակի մեծ սուտ է: Մենք երբեք չպետք է թույլ տանք ընդունել դա:

Լիզան փոքր հասակում ծակոցներ և սուր ցավեր է ունեցել: Պարզվում է, որ դա նորածինների մոտ նորմալ երևույթ է: Սովորաբար դա լինում է մեկ տարեկանից ցածր երեխաների մոտ: Բնականաբար բոլոր նորածիններն էլ լալիս են, բայց այն երեխան, որ ծակոցներ և սուր ցավեր է ունենում, ավելի երկար է լալիս, քանի որ ոչինչ չի կարող մեղմել այդ ցավը: Նրանք այդ ցավից կարող են անդադար լացել, գրեթե ամեն օր, իսկ դա կարող է տևել ամիսներ շարունակ: Բժիշկները դեռ չեն բացահայտել այդ սուր ցավերի պատճառը, բայց նրանցից շատերի կարծիքով՝ դրա պատճառը դեռևս լավ չձևավորված մարսողական համակարգն է:

Մեր անդրանիկ որդին՝ Էդիսոնը, նույնպես սուր ծակոցներ ուներ: Ես հիշում եմ, թե ինչպես էր նա անդադար լալիս. արտաքուստ թվում էր, որ լալիս էր առանց պատճառի: Առաջին մի քանի անգամները դա կարծես անվերաջանալի լիներ: Մենք թփթփացնում էինք նրա մեջքին, օրորում և երգում էինք նրա համար, իսկ նա շարունակում էր ճչալ: Մենք ասես անզոր էինք. նա ոչ մի կերպ չէր հանգստանում: Այդպես անցավ որոշ ժամանակ, և մեկ օր էլ երբ վերցրի նրան իմ ձեռքերի մեջ, հրամայեցի, որ ցավը դուրս գա նրա մարմնից: Հետո հրամայեցի նրա մարսողական համակարգին, ապա հոգով բարձրաձայն աղոթեցի, և Էդիսոնը քնեց:

Մի գիշեր, երբ Լիզան լոգարանում էր, իսկ ես արդեն անկողնում էի, հանկարծ մանկական սենյակից լսեցինք մի սարսափելի ճիչ: Իսկ Լիզան լոգարանից բացականչեց. «Ջո՛ն, կրկին ծակոցներ են»:

Ես վեր կացա անկողնուց և հայացքս ուղղեցի ժամացույցին, ժամը 24.11 էր: Ես շտապեցի մանկական սենյակ, վերցրի Էդիսոնին օրորոցից և Հիսուսի անունով հրամայեցի, որ ցավը դուրս գա իմ երեխայի մարմնից: Հետո սկսեցի այնքան աղոթել Հոգով, մինչև Էդիսոնը քնեց: Դա տևեց մինչև 15 րոպե:

Հաջորդ գիշեր ես և Լիզան կրկին անկողնում էինք, երբ նորից լսեցինք այդ սարսափելի ճիչը: Պետք է խոստովանեմ, որ առաջին միտքը, որ եկավ, սա էր. «Այս ամենը չի գործում, դու շարունակում ես աղոթել նրա համար, բայց նա չի լավանում: Քո աղոթքներն արդյունավետ չեն, և դու հավատք չունես»:

Ես ստիպված էի գիտակցաբար դեն նետել իմ մտքերը և դրանք փոխարինել Աստծո Խոսքով, որ ասում է մեր աղոթքների պատասխանների մասին: Ես ասացի Լիզային. «Թույլ տուր ես զբաղվեմ սրանով»: Ես կրկին վեր կացա և նայեցի ժամացույցին, կրկին ժամը 24.11-ն էր: Եվ ես մտածեցի, թե դա պատահականություն է: Շտապեցի դեպի փոքրիկ Էդրիսոնի ննջասենյակ, ամուր գրկեցի նրան և Հիսուսի անունով հրամայեցի, որ ցավը հեռանա: Ապա աղոթեցի Հոգով այնքան ժամանակ, մինչև փոքրիկը քնեց: Դա կրկին տևեց 10-15 րոպե:

Հաջորդ գիշեր Լիզան զբաղված էր դեմքի շպարը մաքրելով, արդեն երրորդ կեսգիշերն էր, որ մենք լսում էինք այդ սարսափելի ճիչը: Այս անգամ իմ մտքերը մի փոքր ամրապնդում էին իրենց դիրքերը. «Ջո՛ն, դու արդեն երկու շաբաթ է՝ աղոթում ես Էդիսոնի համար, դու աղոթեցիր անցած ու նախանցած գիշերները: Պարզապես ընդունիր այն փաստը, որ դու քո երեխային ոչ մի կերպ չես կարող օգնել, քո աղոթքները չեն գործում»: Ես կրկին սկսեցի պայքարել իմ մտքերի դեմ՝ փոխարինելով դրանք Աստծո Խոսքով:

Կրկին վեր կացա անկողնուց, նայեցի ժամացույցին ու աչքերիս չհավատացի. արդեն երրորդ գիշերն էր, որ ճիչը սկսվում էր ժամը 24.11-ին: Ես սկսեցի զայրանալ, մտա ննջասենյակ, տեսա իմ տառապող երեխային, մոտեցա նրա օրորոցին և ձեռքս դրեցի նրա կրծքավանդակին: Նայելով իմ փոքրիկ տղային՝ հասկացա, որ ինչ-որ մեկը նրա աչքերով նայում էր ինձ, և դա Սուրբ Հոգին չէր:

Մեծ զայրույթով ու իշխանությամբ ես բացականչեցի. «Դո՛ւ, սուր ցավի ու տկարության չա՛ր ոգի, բավական է որդուս տանջես: Ես քանդում եմ այս անեծքը, որն անցել է Լիզայի ընտանիքից: Եվ հրամայում եմ քեզ Հիսուսի անունով, որ հետ քաշես կեղտոտ ձեռքերդ Էդիսոնի վրայից: Դու պետք է հենց հիմա բաց թողնես նրան ու այլևս չվերադառնաս»:

Դուք կմտածեք, թե դա կսարսափեցներ երեխային, բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Փոքրիկ Էդիսոնն անմիջապես դադարեց լաց լինել: Քնքշորեն նայեց ինձ, ապա փակեց աչքերն ու քնեց: Դա վերջին անգամն էր, որ նա երբևէ լաց եղավ սուր ցավերից:

Այդ գիշերվանից հետո նրա մոտ ամեն բան լավ էր, այժմ նա ուրախ մանկիկ էր: Թշնամին բավարարվել էր և հոգնել էր սրի հարվածներից, խոցոտվելուց: Նա Էդիսոնից փախել էր և չէր ցանկանում վերադառնալ:

Մեր երկրորդ որդին՝ Օսթինը, ընտանիքում հայտնվեց երեք տարի անց: Ծնվելուց մի քանի ամիս հետո նրա մոտ նույնպես սկսվեցին արտահայտվել նույն նախանշանները: Ես գիտեի, թե ինչ է կատարվում և լիովին պատրաստ էի մեկ այլ պայքարի: Ողջ իշխանությամբ մեկ երկու անգամ հռչակումներ անելով՝ երեխայի լացը դադարեց: Ծակոցները նույնպես դադարեցին և այլևս նրան չանհանգստացրին:

Մի քանի տարի անց, երբ ծնվեց մեր երրորդ որդին՝ Ալեքսը, նա ոչ մի խնդիր չուներ: Շղթան քանդված էր: Ես պատկերացնում եմ, թե ինչ էր թշնամին մտածում. «Եթե ես նորից փորձեմ, Աստծո Խոսքի սուրը նորից ինձ կխոցի ու կթրատի»:

Հարգելի՛ բարեկամ, անկոտրում եղիր սատանային դիմադրելիս: Անմիջապես և հաստատուն կերպով սաստիր նրան այն իշխանությամբ, որը պատկանում է քեզ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհիվ: Գերությունից ազատ լինելու մեր վճռականությունը պետք է ավելի մեծ լինի, քան մեր հակառակորդի վճռականությունը մեզ գերի վերցնելու հարցում:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.