«Եւ իմ անձիցը ոչինչ չեմ անում. այլ ինչպէս իմ Հայրը սովորեցրեց ինձ, այն եմ խօսում»: Հովհ 8.28:

Երբ Քրիստոսը ծառայում էր երկրի վրա, Նա լիարժեքորեն մոտենում էր Հորը: Նա ասաց. «Ես ինքս ոչինչ չեմ կարող անել: Ես անում եմ միայն այն, ինչ Հայրն ասում և ցույց տալիս է ինձ»(տե՛ս նաև Հովհաննես 5.19, 30): Ավելին, Հիսուսը միայն աղոթքով չէր, որ վերցնում էր Հոր միտքը: Իհարկե՛, Նա աղոթում էր հաճախ և ջանասիրաբար, բայց դա ավելի շատ Իր և Հոր հետ սերտ փոխհարաբերությունն էր:

Այլ հարց էր Նրա առօրյա գործունեությունը, երբ ուսուցանում էր, բուժում և դևեր հանում: Հիսուսը գիտեր, որ երբ ինքը Հոր մեջ էր, Հայրն էլ Իր մեջ էր: Նա ստիպված չէր «բարձրանալ» Հոր մոտ՝ իմանալու համար, թե ինչ է պետք անել: Հայրն արդեն բնակվում էր Նրա մեջ՝ Իրեն հայտնի դարձնելով: Եվ Հիսուսը միշտ հետևում էր մի բառի, որն նրան ասում էր. «Սա է ճանապարհը ... ահա, թե ինչ է պետք անել»:

Այսօր մեզ տրվել է Հոր մոտ հասանելիության նույն աստիճանը, ինչ Քրիստոսն ուներ: Դուք կարող եք մտածել. «Մի րոպե սպասե՛ք, տարօրինակ է: Արդյո՞ք ես ունեմ Հոր մոտ նույն հասանելիությունը, ինչպես Հիսուսը՝ տիեզերքի Արարիչը և Տերը»:

Մի՛ մոլորվեք. Հիսուսի նման մենք ևս պետք է հաճախ և ջերմեռանդորեն աղոթենք: Մենք Աստծուն որոնողներ պետք է լինենք՝ սպասելով Տիրոջը: Բայց մեր ամենօրյա քայլերում ՝ մեր գործերում, մեր հարաբերություններում, մեր ընտանեկան կյանքում, մեր ծառայության մեջ սայթաքելիս չէ միայն, որ պետք է Աստծուն աղերսենք՝ ուժի կամ ճանապարհի համար: Մենք մեր մեջ կրում ենք Նրա Հոգին: Եվ Սուրբ Հոգին մեզ բացահայտում է Հոր միտքն ու կամքը: Նրա ձայնը միշտ մեզ հետ է՝ ասելով. «Սա է ճանապարհը, քայլի՛ր դրանով»:

Քրիստոսի հետ մեր միության մասին ճշմարտությունը եկեղեցու համար թաքնված առեղծված էր, մինչև Պողոսը դուրս եկավ ասպարեզ: Սուրբ Հոգին օգտագործեց Պողոսին բացելու այս խորհուրդը՝«Քրիստոսը՝ փառքի Հույսը, ձեր մեջ է» (տե՛ս Կողոսացիս 1.27):

Սիրելինե՛րս, սա բարդ խնդիր չէ: Ուղղակի ինքներդ ձեզ հարց տվեք՝ արդյո՞ք դուք Հիսուսին ընդունել եք ոչ միայն որպես ձեր Փրկիչ, այլ նաև որպես երկնքում գահակալած Տեր: Եվ ընդունե՞լ եք, որ գահակալած Տերը ապրում է ձեր մեջ: Դրախտը դրվել է մեր հոգու մեջ:

Մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը եկավ մեզ շատ ավելին տալու, քան միայն փրկությունն է: Նա եկավ, որպեսզի մենք  լիուլի կյանք ունենանք ամեն օր:

Աղբյուրը՝ worldchallenge.org

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.