«ԱՆՀՆԱՐ Է» միայն միտք է…
Մեկ անգամ ապագա մեծ մաթեմատիկոս Ջորջ Դանցիգը, ով այդ ժամանակ դեռևս ուսանող էր, ուշացել էր համալսարանի դասերից: Պրոֆեսոր Եժի Նեյմանի լեկցիայի սկիզբը բաց թողնելով՝ ուսանողն արագ արտագրեց գրատախտակի երկու խնդիրները՝ ենթադրելով, որ դա տնային հանձնարարությունն է: Հանձնարարությունը բարդ էր. դրանք լուծելու համար Ջորջից պահանջվեց մի քանի օր, սակայն նա պրոֆեսորին հանձնեց խնդիրների լուծումը: Դասախոսը ոչինչ չասաց, սակայն մի քանի շաբաթ անց ներխուժեց Ջորջի տուն առավոտվա ժամը 6-ին: Պարզվեց, որ ուսանողը գտել էր նախկինում մաթեմատիկայում անլուծելի համարվող երկու խնդիրների ճիշտ լուծումը, ինչի մասին անգամ չէր էլ ենթադրում, քանի որ ուշացել էր դասերից և չէր լսել գրատախտակի վրա գրված առաջադրանքների նախաբանը: Մի քանի օրում նրան հաջողվեց լուծել առաջադրանքները, որոնց վրա մաթեմատիկոսները տանջվել էին հազարավոր տարիներ, անգամ Էյնշտեյնը չէր կարողացել գտնել դրանց լուծումը:
Ջորջը չէր սահմանափակվել այս խնդիրների անլուծելի լինելու մասին փառքով. նա ուղղակի չգիտեր, որ դա անհնարին է: Այս պատմությունը տեղ է գտել «Խելացի Ուիլ Հանթինգ» ֆիլմում (1997):
Հ.Գ. Այս պատմությունը ևս մեկ անգամ փաստում է, որ որքան էլ անելանելի իրավիճակներ լինեն մեր կյանքում, պետք է հիշել, որ միայն հավատքով մարդ կարող է հասնել իր խնդիրների լուծումներին: Աստվածաշունչն էլ հորդորում է. «Որովհետեւ Աստուծոյ առաջին ոչ մի բան անկարելի չէ» (Ղուկաս 1.37), ուրեմն՝ «…եթէ հաւատաս, Աստուծոյ փառքը կ’տեսնես» (Հովհաննես 11.40):