Անավարտ խոսքը...
Երբ Մարտին Լյութերը տպագրում է իր առաջին գերմաներեն Աստվածաշունչը, տպագրողի աղջիկը վերապրում է Աստծո սիրո հպումը:
Նախկինում ոչ ոք նրան չէր պատմել Հիսուսի մասին: Իսկ Աստծո մասին բոլոր մտքերը միայն վախ էին ներշնչում:
Սակայն մեկ անգամ նա իր հոր տպագրատանը հավաքում է գետնին թափված թղթի կտորները և դրանցից մեկի վրա պատահաբար կարդում. «Աստված այնպես սիրեց աշխարհը, որ տվեց…»:
Խոսքի շարունակությունը տպագրված չէր: Սակայն այդքանն էլ բավական էր, որպեսզի մանկական վախը վերածվեր երկնային ուրախության: Այն միտքը, որ Աստված կարող է ինչ-որ բան տալ, հեղաշրջել էր աղջնակի սիրտը:
Շուտով մայրը նկատում է փոփոխություն իր աղջկա պահվածքի մեջ: Երբ նա հետաքրքրվում է հաճելի փոփոխության պատճառով, աղջնակը հանում է գրպանից այն թղթի կտորը, որի վրա Աստծո Խոսքից մի անավարտ մաս էր տպագրված:
– Իսկ ի՞նչ է Նա տվել,- հարցնում է մայրը:
Երեխան մի փոքր մտածում է և ազնվորեն պատասխանում.
– Չգիտեմ: Բայց եթե Նա մեզ այնպես է սիրում, որ պատրաստ է թեկուզ մի բան տալ, ուրեմն մենք վախենալու ոչինչ չունենք:
Մաքս Լուկադո