Ամուսնությունը՝ միաբան, ինչպես մեկ մարմին. Հովհան Ոսկեբերան
Ամուսնության ընթացքում մարդ պետք է բազում զոհերի գնա և շատ անգամներ համբերություն ցուցաբերի փոխադարձ սիրո պահպանման համար, որովհետև եթե բաց թողնենք մեր սերը, ապա ամեն բան կորած կլինի:
Իրական երջանկությունն ու հարստությունն այն է, երբ ամուսինն ու կինը տարաձայնություններից խուսափելով՝ մեկ մարմնի պես միաբան են:
Այս տեսակ ամուսնությունները, նույնիսկ նյութական անապահովության դեպքում ամենաերջանիկն են, որովհետև վայելում են իրական երջանկությունը և ապրում են մշտական խաղաղության մեջ:
Ընտանիքում ամենից բարձր գնահատեք միաբանությունն ու ամեն բան արեք դրա պահպանման համար, որպեսզի ամուսնության մեջ անխափան մնան խաղաղությունն և լռությունը: Այդ դեպքում երեխաները կսկսեն նմանվել ծնողներին, և տանը կսկսի ծաղկել առաքինությունը ու ամեն գործերում բարեհաջողություն կլինի:
Ամուսինն առավոտյան արթնանալուն պես պետք է ջանք անի, որ և՛ գործերով, և՛ խոսքերով իր տանը սերմանի բարեպաշտություն։
Նույնպես և կինը, հավասարազոր կերպով պետք է հետևի տանը, ինչպես նաև իր գործերով հոգ տանի ընտանիքն Աստծո Արքայության համար: