ԱՄՆ-ում սպանվել է Չարլի Քըրքը
Միացյալ Նահանգներում հրազենային վիրավորում է ստացել հայտնի ամերիկացի պահպանողական քրիստոնյա Չարլի Քըրքը Յուտա Վելի համալսարանի տարածքում, որտեղ նա ելույթ էր ունենում։ Գնդակը դիպել է Քըրքի պարանոցին, և, ցավոք, նա մահացել է հիվանդանոցում։ Նա ամուսնացած էր, ուներ երկու երեխա։ Մարդասպանին դեռ չեն ձերբակալել։
Չարլի Քըրքն ոչ միայն հանրաճանաչ քաղաքական գործիչ ու բլոգեր էր, այլև ավետարական քրիստոնյա, որն իր ծառայությունը կառուցում էր աստվածաշնչյան սկզբունքների վրա։
2021 թվականին նա սկսել էր «Turning Point Faith» նախագիծը, որը նպատակ ուներ միավորելու պահպանողական քաղաքականությունը և եկեղեցիները։
Չ․ Քըրքն ավանդական քրիստոնեական արժեքների աստվածաբան էր, ով մեծ ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ի միլիոնավոր երիտասարդների կյանքում։ Նա պնդում էր, որ Ամերիկան պետք է շարունակի մնալ քրիստոնեական արմատների վրա հիմնված երկիր։
Քըրքը բացահայտորեն դեմ էր աբորտներին, հանդես էր գալիս որպես ավանդական ընտանիքի և խղճի ազատության քարոզիչ։
Հ․Գ․ Հիշենցնենք, որ Քըրքը նաև Դ․ Թրամփի աջակիցներից էր։ Նրա մահվան կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դ․ Թրամփն արտահայտվել է այսպես․«Սքանչելի և նույնիսկ լեգենդար Չարլի Քըրքը մահացել է։ Ոչ ոք Ամերիկայի Միացյալ Նահանգների երիտասարդությանն ավելի լավ չէր հասկանում և նրա ապրումներին հաղորդակից չէր այնպես, ինչպես Չարլին։ Նրան սիրում և հիանում էին բոլորը, հատկապես ես, և հիմա նա այլևս մեզ հետ չէ»։
Որպես հարգանքի տուրք՝ Դ․ Թրամփը կարգադրել է խոնարհել ԱՄՆ դրոշներն ողջ երկրի տարածքում։
Աղբյուրը՝ https://www.facebook.com/photo?fbid=1210920581076620&set=a.625375696297781