ԱՄՆ֊ում գերագույն դատարանը չեղարկեց աբորտի սահմանադրական իրավունքը, ըստ որի աբորտ անելն արդեն չի կարող համարվել կնոջ իրավունքը։ Դատարանը չծնված երեխայի կյանքի իրավունքը վեր դասեց իր մոր կողմից այդ կյանքը խլելու իրավունքից։

Աբորտի սահմանադրական իրավունքը ընդունվել է 1973 թվականին ֆեմինիստների և լիբերալների ճնշման ներքո` «My body my choice» («Իմ մարմինն է, իմ ընտրությունը»)  կարգախոսի հնչյունների ներքո։

Արդյունքում այդ օրվանից միայն պաշտոնապես ԱՄՆ֊ում միայն պաշտոնապես 50 միլիոն չծնված երեխաների կյանք խլվեց։ Տարիներ շարունակ ԱՄՆ֊ի եկեղեցիները պարզապես մաքառել և անձնուրաց պայքարել են այս օրենքի դեմ։ Այսօր այն տվեց իր հաղթանակ արդյունքը։

Դատարանի որոշումից հետո ԱՄՆ մի շարք նահանգներ ինքնուրույն ընդունեցին ներքին օրենքներ և օրենսդրական ակտեր՝ արգելելով աբորտը իրենց նահանգների սահմաններում՝ քրեականացնելով այն և թույլ տալով աբորտը բացառապես ծայրահեղ դեպքերում։

Այս օրենքի ընդունումը նշանավոր է նաև այն բանով, որ ԱՄՆ֊ում կոնսերվատիվ թևը նոր վերելք է ապրում և քրիստոնեական շրջանակներն ու եկեղեցիները նոր ու մեծ ազդեցություն են թողնում ԱՄՆ հասարակական կյանքի վրա։
Այս թեման ցավոտ է նաև Հայաստանի հասարակության համար։ Համառորեն չեն հրապարակայնացվում, թե տարեկան որքան աբորտներ են արվում մեր երկրում, իսկ այն, որ աբորտներից բուժանձնակազմը պրեմիաներ է ստանում, արդեն լուրջ մտահոգելու տեղ է տալիս, որ այն կարող է վերածվել եկամտաբեր և անբարոյական բիզնեսի, եթե արդեն չի վերածվել։

Ամեն դեպքում Հայաստանում աբորտի դեմ պայքարը շատ պասիվ փուլում է գտնվում, և կարծում եմ եկեղեցին պետք է ավելի գործուն աշխատի և ավելի հնչեղ դարձնի իր ձայնը այս առումով։

Վազգեն Զոհրաբյանի facebook-յան էջից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.