Ամեն ինչ սկսվում է սրտից
«Եվ ձեզ նոր սիրտ եմ տալու ու ձեր ներսում նոր հոգի եմ դնելու և ձեր մարմիններից հանելու եմ քարեղեն սիրտն ու ձեզ մարմնեղեն սիրտ եմ տալու» /Եզեկիել 36.26/։
Վերջերս մենք ներկա էինք մանկաբույժ-սրտաբանի շնորհանդեսին, ով խոսեց հղիության փուլում մարդկային կյանքի ընթացքի մասին: Ինձ համար ամենաապշեցուցիչը այն փաստն էր, որ ամեն ինչ սկսվում է սրտից:
Սիրտն առաջին օրգանն է, որը ձևավորվում է, և ամեն ինչ ձևավորվում է նրա շուրջը, երբ ձևավորվում են պտղի այլ օրգանները: Ո՛չ ուղեղ, ո՛չ թոքեր, ուրիշ ոչի՛նչ։ Սիրտը կազմում է շրջան, հետո զարգացման հետ մեկտեղ ավելանում են այլ մասեր, բայց ամեն ինչ սկսվում է սրտից:
22-րդ օրը (երեք շաբաթ) սիրտը սկսում է բաբախել երեխայի սեփական արյունով, որը հաճախ տարբերվում է մորից: Սիսեռի չափ.սկզբում սիրտը խողովակաձև է, այնուհետև դրա շուրջը օղակ է կազմում և կազմում երկու խցիկ: Հաճախ պտղի սիրտը բաբախում է, մինչև մայրը նույնիսկ կիմանա, որ հղի է: Ինը շաբաթվա ընթացքում սիրտը լիովին զարգանում է:
Աստծո նպատակը մեր պատկերացումից առաջ է։ Հղիությունը սրտի ճանապարհորդություն է: Քրիստոնեությունն այդպիսին է… Այն սկսվում է սրտից:
Աստված շատ բան ունի ասելու գեղեցկության մասին, և Նա չի ակնարկում նորաձևության խորհուրդները կամ դեմքի դիմակները: Իսկական գեղեցկությունը սկսվում է ներսից՝ քո սրտից:
Ինչպես մեր ֆիզիկական կյանքը սկսվում է սրտից, այնպես էլ այնտեղ է սկսվում և շարունակվում մեր հոգևոր ճանապարհորդությունը:
Սաղմոս 51․10 -ում ասվում է.«Ո՛վ Աստված, մաքուր սիրտ ստեղծի՛ր իմ մեջ, և իմ ներսում շիտակ հոգի՛ նորոգիր»:
Մաքրություն ունեցիր քո սրտում և երբեք թույլ մի՛ տուր, որ ուրիշները արատավորեն քո ցանկություններն ու համոզմունքները:
Փրկության առաջին քայլը մեր սիրտը Տիրոջը տալն է և այնուհետև թույլ տալը, որ Նա բնակվի այնտեղ մեր մնացած կյանքում:
Դու քո սիրտը նվիրե՞լ ես Նրան:
Հեղինակ՝ Ջոն Գրանտ
Աղբյուրը՝ https://thoughts-about-god.com/blog/page/26/
Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը