Առակաց գրքում գրված է. «Ատելութիւն ծածկողը ստախօս է, եւ բամբասանք հնարողը անմիտ է։ Շատախօսութեան մէջ յանցանք պակաս չի լինիլ, բայց իր շրթունքները զսպողը խելացի է» (10:18-19):

Հանդիսանալով կյանքի ընդհանուր կանոն՝ այդ հորդորն, անշուշտ, վերաբերում է նաև սոցիալական ցանցին: Խոսքի համար ներկայում կարող են ազատել աշխատանքից կամ անգամ բանտարկել: Բայց եթե անգամ ձեզ այսպիսի հետևանքներ չսպառնան, քրիստոնյաները միշտ պատասխանատու են բարձրյալ դատարանի առաջ: Եվ Աստված պարզ ասաց, թե ինչ է մտածում բամբասանքի մասին.

«Գաղտնիքը յայտնում է բանսարկութեամբ ման եկողը, ուրեմն շրթունքը լայն բացողի հետ մի հաղորդակցիր» (Առակաց 20.19):

«New York Daily News» հրատարակչության հետազոտությունները պարզել են, որ սովորական խոսակցությունների 80 %-ը բաղկացած է բամբասանքից: Այս վիճակագրությունը վերաբերում է նաև առցանց հաղորդակցմանը, որտեղ այլ  մարդկանց մասին խոսակցությունները նույնքան հանրաճանաչ են, որքան խոսակցություններն իրենց մասին:

Թիմ Չելլիսն իր՝ «Սողոմոնը սոցիալական ցանցերի մասին» օգտակար հոդվածում տեղադրում է համապատասխան նախազգուշացում. «Կան բազում վեբ-սայթեր, բլոգեր ու անհատական էջեր, որոնք գրեթե ամբողջովին նվիրված են բամբասանքներին, անազնիվ բաների տարածմանը՝ ազնվականի փոխարեն: Խուսափե՛ք նման մարդկանց հետ շփումից և մի՛ եղեք անգամ բամբասանք լսող՝ չասած էլ դրանցում մասնակցության մասին»:

Բայց անգամ այս ամեն հայտնի բամբասանքներից զատ կարելի է զարմանալ, թե որքան շատ քանակությամբ դատարկ խոսքեր են հրապարակվում, ուղարկվում կամ տեղադրվում կայքերում օրվա ընթացքում ամեն րոպե:

Վիճակագրությունը հաստատում է, որ ամեն վայրկյան  հայտնվում է մոտ 700 նոր հրապարակում «Ինստագրամում» և 600-ից ավելի «Ֆեյսբուքում»: Եթե անգամ դրանցից ոմանք օգտակար են, մնացածը, միևնույն է, դատարկ խոսքերի մեծ կույտ է:

Մեր Աստված նկատի ուներ հենց այս խնդիրը, երբ ասում էր.

«Բայց ասում եմ ձեզ, թէ ամեն դատարկ խօսքի համար, որ մարդիկ խօսեն՝ դատաստանի օրը համար պիտի տան» (Մատթեոս 12.36):

Սա սթափեցնում է, հատկապես եթե զուգադրենք այս խոսքերը Առակաց 17.28-ի հետ. «Յիմարն էլ լռելով իմաստուն կհամարուի, եւ իր շրթունքը խփողը՝ հանճարեղ»:

Ա Կորնթացիներ 10.23-24-ում Պողոսը բացատրում է քրիստոնեական ազատության կարևոր սկզբունքը: Նա գրում է. «Ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ամեն բան օգուտ չէ. ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ամեն բան շինութիւն չէ տալիս»:

Դատարկ առօրյա հարցերի շուրջ շատախոսությունը գուցե մեղք չէ, բայց դա հոգևորապես շինություն չէ ո՛չ ձեզ համար, ո՛չ ուրիշների. ավելի լավ կլիներ ընդհանրապես լռել:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.