Ահա՜, թե ինչպես է Աստված մաքրում մեզ
Մի կին ուսումնասիրում էր Մաղաքիա մարգարեի գիրքը: Երբ նա հասավ 3-րդ գլխին, 3-րդ խոսքը նրա մոտ տարակուսանք առաջացրեց. «Եւ նա նստելու է իբրեւ արծաթ հալեցնող եւ մաքրող»:
Նա որոշեց այցելել արծաթե գործերի վարպետին, որպեսզի հետևի նրա աշխատանքին: Նա ոչինչ չհայտնեց վարպետին իր հետաքրքության պատճառների մասին՝ պատճառաբանելով որպես սովորական հետաքրքասիրություն: Երբ կինը եկավ վարպետի մոտ, վերջինս աշխատում էր:
Նա տաքացնում էր արծաթի մի կտոր կրակի վրա: Վարպետը բացատրեց նրան, որ այս կերպ մաքրում են արծաթը՝ այն պահում են կրակի վրա՝ բոցի ամենաթեժ մասում, որպեսզի այրեն բոլոր խառնուրդները: Կինը հիշեց Մաղաքիա գրքից խոսքը և մտածեց, որ Աստված, ինչպես ոսկերիչ, մեզ պահում է մարքող կրակի մեջ: Նա հարցրեց.
-Դուք այսպես պետք է նստե՞ք կրակի առջև ամբողջ ժամանակ, քանի գնում է արծաթի մաքրման գործընթացը:
-Այո՛, և ես ոչ միայն պետք է ուղղակի նստեմ և պահեմ արծաթը կրակի մեջ, այլ նրանից աչքս չպիտի կտրեմ. եթե ավելին պահեմ մետաղը կրակի մեջ՝ անգամ մեկ ակնթարթ, վնասն անուղղելի կլինի:
Կինը մի պահ մտածեց և ասաց.
-Իսկ ինչպե՞ս եք որոշում պահը, թե երբ է մետաղը հասել անհրաժեշտ մաքրության:
Վարպետը ժպտաց և պատասխանեց.
-Օ՜, դա հեշտ է: Հենց որ տեսնում եմ իմ արտացոլանքը նրա մեջ:
«…Եւ ո՞վ է նորա գալու օրը տանողը, եւ ո՞վ է նորա երեւալու ժամանակին կանգնողը, որովհետեւ նա հալեցնողի կրակին պէս է, եւ թափիչների օճառին պէս։ 3 Եւ նա նստելու է իբրեւ արծաթ հալեցնող եւ մաքրող. Եւ մաքրելու է Ղեւիի որդկանցը եւ զտելու է նորանց ոսկիի եւ արծաթի պէս. Եւ նորանք կլինեն արդարութեամբ ընծայ մատուցանողներ Տիրոջ համար»։ Մաղաքիա 3.1-3:
Աղբյուրը՝ bible-facts.ru
Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը