Աղոթո՞ւմ ենք արդյոք մեր երկրի արթնության համար
«Արդ աղաչում եմ, ամենից առաջ աղոթք անել, խնդրվածք, աղաչանք, գոհություն ամեն մարդկանց համար» (Ա Տիմոթեոս 2.1):
Ջոն Նոքսը, ով ապրել է 16-րդ դարում, իր խնդրանքներն Աստծուն ուղղելով՝ աղոթում էր մեծ սրտացավությամբ իր հայրենակիցների հոգիների փրկության համար: Նրա շարունակական խնդրանքները պարգևատրվեցին իր հայրենիքի հոգևոր վերածնունդով:
Ջոն Ուեսլին, ով ապրում էր 18-րդ դարում, աղոթքով աղաղակում էր Աստծուն, և արդյունքում ծնվեց մեթոդիստական շարժումը:
Մարտին Լյութերը պայքարում էր հանուն ճշմարտության՝ առաջնորդվելով Աստծո Հոգով, և դրան հաջորդեց ռեֆորմացիան:
Եթե մենք աղոթենք նման սրտացավությամբ, եռանդով և գոտևորված ճշմարտությամբ, ապա կարող է գալ խաղաղության ու վերածննդի նոր դարաշրջան:
Աստված ուզում է, որ քրիստոնյաներն իրենց վրա պատասխանատվություն վերցնեն օրեցօր անկում ապրող այս աշխարհի արթնության համար:
Ֆրանցիսկ Ասիզացին աղոթում էր. «Տե՛ր, ինձ Քո խաղաղության գործիքը դարձրու, որ այնտեղ, որտեղ տիրում է ատելությունը, ես բերեմ սեր, այնտեղ, որտեղ վիրավորանքն է՝ բերեմ ներում, որտեղ նկատվում է անհամաձայնություն՝ ես բերեմ միություն, որտեղ կա կասկած, ես բերեմ հավատք, որտեղ կա անհուսություն՝ բերեմ հույս: Որտեղ ամեն բան խավարի մեջ է՝ լույս բերեմ, որտեղ տիրում է տխրությունը՝ բերեմ ուրախություն:
Թող ես փնտրեմ մխիթարություն՝ ինքս մխիթարող լինելու համար, որոնեմ մարդկանց կողմից հասկացվածություն՝ ինքս հասկանալու համար, ցանկանամ սիրված լինել՝ սիրելու համար, որովհետև միայն տալով ենք ստանում, ծախսելով և ինքներս մեզ կորցնելով՝ գտնում ենք, ներելով ուրիշներին՝ ինքներս էլ ենք ներվում, մեռնելով՝ հարություն ենք առնում նոր կյանքի համար»:
Արդյոք մեր աղոթքները դո՞ւրս են գալիս մեր անձնական խնդիրների շրջանակներից: Աղոթո՞ւմ ենք արդյոք աշխարհի, մեր երկրի և քաղաքի արթնության համար:
Հավատքով աղոթքը շարժում է երկինքը:
Պ.Կ. Շատրով