Աղոթքի թշնամիները
Աղոթքը յուրաքանչյուր քրիստոնյայի անբաժան մասն է: Աղոթքը երկխոսություն է Աստծո հետ: Հիսուսը միշտ աղոթում էր, չէ՞ որ դա միակ միջոցն էր Հոր հետ հաղորդակցման, ՈՎ նստում է երկնքում: Իսկ դա ամենակարևորն է՝ մտերիմ հարաբերություններ Իր Երկնային Հոր հետ:
Աղոթքի օգնությամբ մենք իմանում ենք Աստծո կամքը մեր կյանքի համար, խնդրում ինչ-որ բան՝ լինի բժշկություն կամ օգնություն որևէ գործում, օրհնություն, հրաշք կամ գերբնական միջամտություն։
Աղոթքը հզոր զենք է, որ Աստված տվել է Իր ժողովրդին: Միայն եթե քրիստոնյաները գիտակցեին, թե որքան հզոր է դա, ապա չէին վերաբերվի դրան այդպես անփույթ: Երբ աղոթում է հոգով ուժեղ մարդ՝ հաստատված Աստծո վրա և ապրող Նրա Խոսքով ու սրբությամբ, հոգևոր մակարդակում տեղի է ունենում իսկական կռիվ: Դևերը նետվում են տարբեր կողմեր. աղոթքը նրանց ցավեցնում է, և նրանք ատում են այդպիսի մարդկանց: Բայց ոչինչ չեն կարող պատճառել նրանց, քանի որ Աստված ու հրեշտակները պահում են նրան (Սաղ. 91.10-11):
Սատանան հասկանում է աղոթքի ամբողջ զորությունն ու կարևորությունը: Նա ամեն ձև փորձում է շեղել աղոթքից: Մենք կարող ենք երգել, փառաբանել, ծառայել, բայց առանց անձնական հարաբերության չենք իմանա Աստծո կամքը մեր կյանքի համար, իսկ չէ՞ որ մեր նախասահմանությունը այդ կամքը կատարելն է: Աղոթքի ամենակարևոր թշնամին ժամանակի բացակայությունն է:
Աղոթքն ունի տասը թշնամի: Ամեն անգամ գալով Աստծո առաջ աղոթքով, փորձի՛ր սիրտդ, թե չկա արդյո՞ք դրանցից մեկն այնտեղ: Եթե կա, պետք է դա ընդունել ու հանձնել Աստծուն, պետք է այդ հարցը լուծել:
Ահա այդ թշնամիները՝
1. Չխոստովանված մեղքը - Սաղմոս 66.18
2. Հավատքի պակաս - Մարկոս 6.2-6
3. Առաջնորդին անհնանզանդություն - 1 Պետ. 5.5-6; Եբր. 13.17
4. Չներելը - Մաթ. 18.21; 6.14-15
5. Անկեղծության անբավարարություն Աստծո հետ - Հակ. 5.16
6. Սխալ մտադրություններ - Հակ. 4.3
7. Կուռք - Եզեկ. 14.3
8. Անհարգանք այլ մարդկանց նկատմամբ - Սաղ. 33.13
9. Անհնազանդությունն Աստծո առաջնահերթությանը - Մաթ. 6.9-13
10. Աստծո կամքին չհնազանդվելը - Եփ. 6.14
Աղբյուրը՝ bible-facts.ru
Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը