Աղոթքի պատերազմում օգտագործելով Հոգու Սուրը…
Հիսուսն Իր աշակերտներին տվել է թշնամու ամրությունը քանդելու մի զենք՝ Հոգու Սուրը՝ Աստծո Խոսքը, որը կարող է մխրճվել ամենակարծր սրտի մեջ՝ ազատելով նրան մեղքի գերությունից: Մենք չպետք է մոռանանք՝ Աստծո Խոսքը Հոգու Սուրն է, որ պատերազմում օգտագործվում է ոչ թե մարդկային մարմնի կամ ջանքի շնորհիվ, այլ միայն Սուրբ Հոգու կողմից: Նա, ով փորձել է իր Աստվածաշնչով մարդկանց թագավորության մեջ խցկել, միայն հեռացրել է նրանց ճշմարտությունից: Երբ Աստծո Խոսքը տեղին է օգտագործվում, շատերն են ընդունում հավիտենական կյանքը:
Միայն Սուրբ Հոգին կարող է ինչպես հարկն է օգտագործել Աստվածաշունչը: Նա գիտի յուրաքանչյուր գերի ընկածի խոր կարիքները:
Ուստի մեծագույն զորությունը պատերազմի ժամանակ ձեռք է բերվում աղոթքով:
Թշնամին ծանոթ է զորության այս աղբյուրին: Նա գիտի նաև, որ թույլ է Աստծուց: Ուստի մի ծրագիր է կազմել. ուղարկում է իր գործակալներից մեկին՝ սովորույթին, որպեսզի ցամաքեցնի հավատացյալի զորության աղբյուրը: Սովորույթը փորձում է հավատացյալի ժամանակը լցնել հավիտենական արժեք չունեցող բաներով, նույնիսկ՝ կրոնական գործունեությամբ, օգնում է բարձրանալ հաջողության սանդուղքով:
Թշնամին ու սովորույթը սկսում են դողալ, երբ հավատացյալն իր առօրյա ծրագիրը վերակազմում է՝ Աստծո երեսը փնտրելով, որովհետև հասկանում են, որ իրենց խավարի թագավորությունը մարդկանց սրտերում շուտով լուսո թագավորության է վերածվելու՝ մարդկանց սրտերում Աստծո փառքի շարժ առաջացնելով:
Սեմի Թիփիթ, հատված «Աղոթքի գործոնը» գրքից