Աղոթքի կյանքի կարևոր կետը. խուսափել գայթակղությունից
«Արթուն կացէք եւ աղօթք արէք, որ փորձութեան մէջ չ’մտնէք. Հոգին յօժար է, բայց մարմինը տկար»։ Մարկոս 14.38
Փորձությունն ուղղակիորեն կապված է նրա հետ, թե ինչ ենք մենք մտածում (Եբր. 11.5): Գայթակղությունը պետք է ինչ-որ տեղ հղիանա: Մենք կարող ենք խուսափել գայթակղությունից՝ խույս տալով մտքերից, որոնք ծնում են գայթակղություն: Քանի որ անհնար է չմտածել, մենք չենք կարող ուղղակի հրաժարվել բացասական մտքերից, սակայն մենք պետք է ընտրենք մտածել դրականի մասին՝ Աստծո ճշմարտությունների մասին: Սա նույնպես կոչվում է աղոթք: Աղոթքի մեջ մեր միտքը կենտրոնացած է Աստծո վրա և հետևաբար, չի ընկալում օտար մտքեր, որոնք կարող են գայթակղություն հղիացնել: Գայթակղությունը կամ մեղքը սկզբում պետք է հղիացած լինեն (Հակ. 1.14-15):
Ֆիզիկական աշխարհում ոչ ցանկալի ծնունդից խուսափելու ամենահեշտ միջոցը խուսափումն է հղիանալուց: Նույն ձևով է նաև հոգևոր աշխարհում:
Ավելի հեշտ է խուսափել գայթակղություններից՝ գտնվելով անդադար հաղորդակցության մեջ Աստծո հետ, քան հաղթահարել գայթակղությունը, որի մասին դուք արդեն մտածեցիք:
Պողոսը հորդորում է փիլիպպեցի հավատացյալներին մտածել՝ հիմնվելով մտածողության ութ դրական սկզբունքների վրա, որոնք կբերեն լիարժեք քրիստոնեական կյանքի.
«Այսուհետեւ, եղբարք, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թէ առաքինութիւն է, եւ թէ գովութիւն է, այն մտածեցէք։» (Փիլ. 4.8)
Մենք պետք է կենտրոնանանք մեր կյանքի յուրաքանչյուր ոլորտում լավի վրա: Աստծո ձեռքը տեսնելու կարողությունը անգամ ամենափոքր բաներում կբերի խաղաղություն մեր կյանք և կպահի մեր սրտերը և մտքերը կենտրոնացած Աստծո վրա:
Հեղինակ՝ Էնդրյու Ուոմակ
Աղբյուրը՝ facebook.com