Երբ ես փոքր էի, ինձ հաճախ էին պատմում այս դեպքի մասին: Փառք Աստծուն, որ մինչ օրս չեմ մոռացել: Դեպքը կատարվել է Մեծ Հայրենական պատերազմի ժամանակ, երբ բոլոր տղամարդկանց տանում էին ռազմաճակատ: Մեր գյուղից էլ գալիս էին տղամարդկանց տանելու, ու մի օր էլ տանում են մեր ընտանիքի ծանոթին՝ Իվանին:

Տանում էին որոշներին Իվանովո, որոշներին էլ՝ Յարոսլավլ: Գնացքներում ով ինչով պատահեր զբաղվում էր. մեկը գինի էր խմում, մյուսը քարտ խաղում, իսկ սա էլ դուրս է գալիս միջանցք ու սկսում կարդալ՝ «Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի շուքի տակ է հանգստանում»:

Հանկարծ այդ գնացքը գրոհում են գերմանական ինքնաթիռները և սկսում ամեն կողմից ռմբակոծել: Ողջ էշելոնը ջախջախվում է: Իսկ Իվանը չի էլ հիշում, թե ինչպես է հայտնվում գնացքից դուրս հողին ընկած՝ ընդ որում ողջ ու առողջ:

Շատ, անհամար շատ մարդիկ են մահանում այդ օրերին: Իսկ Իվանը այդ ռմբակոծությունից հետո վերադառնում է տուն, և ռազմաճակատ նրան այլևս չեն տանում, այնպես որ՝ մինչև իր կյանքի ավարտը նա հստակ գիտեր, թե ում է կյանքով պարտական:

Վալերի

Երբ իմ պապիկը՝ Նիկոլայը (նրան անվանում էին Նիկիտա), 1941թ-ին պատրաստվում է գնալ ռազմաճակատ պատերազմի, մայրը տալիս է նրան թղթի վրա գրված երկու աղոթք ու պատվիրում, որ միշտ կարդա: Բայց պապիկս՝ Նիկիտան, այդ ժամանակ համոզված աթեսիտ էր, այնպես որ աղոթքները վերցնում է, բայց չի կարդում: Այդպես էլ գնում է ռազմաճակատ: Անցնում է երկու տարի, 1943 թ-ի սկիբն էր: Այդ ժամանակ էր, երբ ռուսական զորքերը հարձակման են անցնում և վերցնում են Դնեպր գետը, ու Նիկիտան բոլորի հետ գետը հատում է՝ այն կողմ անցնելով:

Նրա գումարտակը՝ թվով 800 հոգուց բաղկացած, գրավում է մարտահենադաշտը և հրաման ստանում գրավված տարածքը պահելու՝ մինչև հիմնական ուժերը տեղ կհասնեն: Այստեղ էլ սկսվում է մահվան կյանքի կռիվը: Գերմանացիները ողջ ուժով գրոհում են, գրեթե անդադար, գրոհների միջև կարճ րոպեներին էլ կրակահերթեր են արձակում և օդային հարվածներ տալիս: Եվ այսպես մեկ շաբաթ շարունակ:

Երբ գերմանացիները սկսում են համառորեն ռմբակոծել զբաղեցված մարտահենադաշտի տարածքը, Նիկիտան, տեսնելով, որ իր հետ եղող բոլոր զինվորները հերթով մահանում են, հասկանում է, որ կարող է պատահել այնպես, որ ինքն էլ այստեղ ընկնի. երիտասարդ էր՝ մեռնել չէր ուզում:

Ահա այդ ժամանակ էլ՝ այդ անդադար ռմբակոծության մեջ, հիշում է մոր աղոթքները, գրպանից հանում ու սկսում կարդալ:

Աղոթքը կարդալիս, նա հետագայում պատմում է, որ զգում էր այնպես, ասես իրեն ինչ-որ մեծ մի բան ծածկեր՝ մի ամուր կափարիչ, որը պաշտպանում էր իրեն ռմբակոծությունից: Դրանից հանկարծ հոգում այնպիսի խաղաղություն է գալիս, որ հեռանում են ամեն անհանգստություն ու վախ, այդպես էլ օրը անցնում է:

Դրանից հետո արդեն առանց հիշեցման նա ԿԱՐԴՈՒՄ է իր աղոթքները վաղ առավոտյան, մարտը սկսելուց առաջ, մարտի ընթացքում և երեկոյան: Երբ օգնությունը վերջապես տեղ է հասնում, 800 զինվորներից ու սպաներից բաղկացած մի ամբողջ գումարտակից մնացել էին չորս հոգով, ընդ որում՝ երեքը վիրավոր, և միայն իմ պապն էր, որ մի սպի անգամ չուներ:

Այսպես էլ նա հավատում է Աստծուն: Հասնում է մինչև Բեռլին, մասնակցում Բեռլինի գրավմանը և ողջ պատերազմի ընթացքում կարդում է իր աղոթքները, որոնք մայրը տվել էր իրեն, իսկ տուն վերադառնում է ողջ ու առողջ:

Նիկոլայի ընտանիքի պատմությունը
Աղբյուրը՝ CrossNews.am

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.