4 բան՝ կապված աղոթքի հետ
Աղոթքի հետ կապված 4 բաներ, որ կարող են օգտակար սկիզբ դառնալ պտղաբեր հոգևոր կյանքի համար:
Ամեն օր սրտով խոսե՛ք Աստծո հետ: Սա կոչվում է աղոթք: Եթե չգիտեք՝ ինչ ասել, պարզապես ասեք. «Տեր Հիսուս Քրիստո՛ս, Որդի՛ Աստուծո, ողորմի՛ր ինձ, մեղավորի՛ս»:
Ձեր աղոթքի մեջ պարզ բառերով հաստատեք ձեր հավատքը: Ասեք Տեր Հիսուսին, որ հավատում եք Իրեն: Սա կօգնի ձեր կասկածները հաղթահարել: Ինչքան կասկածը շատանա, այնքան ասեք, որ հավատում եք: Թո՛ղ այդ բառն իր իմաստով մտնի ձեր մտքի ու իջնի ձեր սրտի մեջ: Կասկածը կգնա: (Հակոբոս 4.7) - Հետո խաղաղությամբ կլցվի ձեր սրտերը:
Ձեր աղոթքի մեջ ասեք առաջին և երկրորդ պատվիրանները, թե սիրում եք Աստծուն ձեր ամբողջ սրտով.... ու սիրում եք մերձավորին, ինչպես ձեր անձը: Սա կօգնի որ այս պատվիրանները տպագրվեն ձեր մտքերի ու հիշողության մեջ ու միշտ լինեն ձեր առաջ:
Եթե ձեզ արդար ու լավ մարդ եք համարում ու չեք կարողանում զղջալ ձեր սխալների համար կամ չգիտեք՝ ինչի համար զղջալ, ապա պարզապես խնդրեք Տեր Հիսուսին, որպեսզի ձեզ օգնի տեսնել ձեր սխալներն ու զղջալ դրանց համար: Որպեսզի ձեր հոգին մաքրվի:
Արմեն Հարեյան