9 խոստում, որոնք կօգնեն հաղթահարել վիշտը և ցավը
Բոլորս էլ մեր կյանքի ճանապարհորդության ընթացքում ունենում ենք փորձառություն՝ զգալու ինչ-որ հարազատի կամ սիրելի մարդու կորուստը: Սիրելիի մահը կյանքի ամենաուժեղ մարտահրավերներից մեկն է և այդ ցավը շատ ծանր է լինում։ Բայց Աստված չի թողնում, որ դու միայնակ մնաս քո վշտի հետ. Աստվածաշնչյան այս խոսքերը կմխիթարեն քեզ:
1. «Նա անարգվեց ու մերժվեց մարդկանց կողմից, վշտի տեր ու ցավին տեղյակ եղավ.» (Եսայա 53.3): Հիսուսն է քո մեծագույն կարեկիցը, ով հասկանում է, թե ինչի միջով ես դու անցնում, և կմնա քո կողքին:
2. «Երանի նրանց, որ ողբում են, որովհետև նրանք պիտի մխիթարվեն» (Մաթ. 5.4): Աստված կտարածի իր սիրո և մխիթարության ձեռքերը նրանց վրա, ովքեր վստահում են Նրան:
3. «Նա բուժում է կոտրված սիրտ ունեցողներին և փաթաթում նրանց վերքերը» (Սաղմ. 147.3): Հենվիր Աստծուն, և թույլ տուր որ Նա շարունակի բուժել քո կոտրված սրտի վերքերը:
4. «Օրհնյալ լինի Աստված` մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, գթությունների Հայրը և բոլոր մխիթարությունների Աստվածը, Ով մեզ մխիթարում է մեր բոլոր նեղությունների մեջ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել նրանց, ովքեր որևէ նեղության մեջ են, նույն մխիթարությամբ, որով մենք ենք մխիթարվում Աստծուց» (Բ Կորնթ. 1.3-4): Քեզ մխիթարելը Աստծո առանձնահատկությունն է:
5. «Մի վախենա, որովհետև Ես քեզ հետ եմ, մի հուսահատվիր, որովհետև Ես քո Աստվածն եմ. կզորացնեմ քեզ. Հիրավի, կօգնեմ քեզ. և Իմ արդարության աջով կհաստատեմ քեզ» (Եսայա 41.10): Աստված խոստանում է լինել քո կողքին, և քեզ անցկացնել ու ազատել ուժգին հուսահատությունից և միայնությունից:
6. «Եթե անգամ մահվան ստվերի ձորով անցնեմ, չարից չեմ վախենա, քանի որ Դու ինձ հետ ես, Քո ցուպն ու գավազանը` նրանք մխիթարում են ինձ» (Սաղ. 23.4):Կառչե՛ք, Նրա առաջնորդությունից, որպեսզի Նա ձեզ առաջնորդի դուրս գալ այդ խավար հովտից:
7. «Չենք ուզում, եղբայրներ, որ անգետ լինեք ննջեցյալների վերաբերյալ, որ չտրտմեք, ինչպես ուրիշները, որոնք հույս չունեն: Որովհետև, եթե հավատում ենք, թե Հիսուսը մեռավ և հարություն առավ, այնպես էլ Աստված Հիսուսով ննջողներին կբերի Նրա հետ» (Ա Թեսաղոն. 4.13-14): Որպես հավատցիալներ՝ մենք հարության խոստացված հույս ունենք:
8. «Փողը կհնչի, մեռելները հարություն կառնեն առանց անապականության, և մենք կփոխվենք: Որովհետև պետք է, որ այս ապականացուն անապականացու հագնի, և այս մահկանացուն անմահություն հագնի, այն ժամանակ կկատարվի այս խոսքը, որ գրված է՝ մահը կուլ գնաց հաղթության» (Ա Կոր. 15.52-54)։ Երբ Քրիստոսը վերադառնա, նրանք ովքեր պատկանում են Նրան, կկենդանան և կյանք կունենան, որը երբեք չի վերջանա։
9. «Եվ Աստված նրանց աչքերից սրբելու է բոլոր արցունքները, ու այլևս մահ չի լինելու, ոչ սուգ, ոչ աղաղակ, և ոչ էլ ցավ է լինելու այսուհետև, քանի որ նախկին բաներն անցան» (Հայտ. 21.4): Աստծո խոստացած Նոր Երկրում Նա ընդմիշտ կչորացնի քո արցունքները:
Կառչի՛ր Տիրոջը, և Նա կմխիթարի քեզ քո վշտի մեջ, և հետագայում այն կփոխարինի մեծ ու անվերջանալի ուրախության: Սրանք համարներ են առանձնացված Աստվածաշնչից, բայց ամբողջ Աստվածաշունչն ունի մխիթարություն, հույս, ուրախություն, ուստի, ամեն օր ձեռքդ առ այն, կարդա և Աստված Իր մեծ սերը, ուրախությունը և մխիթարությունը կտարածի քեզ վրա:
Աղբյուրը՝ amazingfacts.org
Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը