4 խոստում, որ դուրս կբերի քեզ ամեն տեսակ ճգնաժամից
Մենք ունենք Նրա ներկայության խոստմունքը՝ անկախ նրանից, թե ինչ է կատարվում մեր շուրջը:
Անցյալ շաբաթն անցկացրի հորս կողքին հոսպիտալում: Նա ընկել էր բակում աշխատելու ժամանակ ու գլուխը հարվածել մեր տան հետևի ճանապարհին: Նրա գլխի հետևի մասում 12 կար էր դրվել, ուղեղի վրա երկու կապտուկ կար:
Մեկ շաբաթ էր արդեն անցել, բայց նա դեռևս չէր հիշում, թե որտեղ է ինքը:
Երկուշաբթի նա ասաց իմ անունը: Երեքշաբթի, երբ հարցրի մեր եկեղեցու մասին, նա հստակ ասաց եկեղեցու անունը, բայց երբ բուժքույրը հարցրեց, թե ով եմ ես, նա պատասխանեց, որ իր թոռն եմ:
Մենք չգիտենք, թե հաջորդ օրը ինչ կբերի իր հետ իմ հոր կյանքում: Բայց անկախ նրանից, թե ինչ կլինի իր հետ այս պահին կամ վաղը, ես ստիպված եմ լինելու երես առ երես ընդունել իրականությունը, որ բոլորս մեծանում ենք, ու որ մահն անխուսափելի է:
Դավիթը խոսում է «մահվան շուքի ձորով» անցնելու մասին (Սաղմոս 23.4): Նա կարող էր գրել այդ խոսքերը, որովհետև հանդիպել էր կյանքի ու մահվան սահմանագծին: Միայն նրանք, ովքեր կորցրել են հարազատ մարդու կամ մտերիմ մեկին, գիտեն, թե որքան տանջալի է մահվան շուքի այդ ձորը: Այն կիտվում է մեզ վրա թանձր մառախուղի նման: Այն ստիպում է մեզ զգալ կորած ու միայնակ:
Ես անցած շաբաթ զգացի այդ մառախուղը:
Սակայն Դավիթն անօգնական չի մնում այդ մութ ժամանակում: Նա չի պարտվում: Նա գրում է. «Թեև գնամ մահի շուքի ձորումը՝ չար բանից չեմ վախենալ, որովհետև դու ինձ հետ ես»: Մենք ունենք Նրա ներկայության խոստմունքը՝ անկախ նրանից, թե ինչ է կատարվում մեր շուրջը:
Եթե դու նման վիճակում ես, ապա ամուր կանգնիր Աստծո խոստմունքների վրա, և թող Նրա Խոսքը ապահովություն տա քո հոգուն:
Նաում 1.7. «Բարի է Տերը, ամրոց է նեղության օրումը, և նա ճանաչում է իրեն ապավինողներին»:
Վազիր Տիրոջ զորավոր թևերի մեջ և թույլ տուր, որ Նա հիշեցնի քեզ Իր հավատարիմ հոգածության մասին:
Հովհաննես 16.33. «Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղություն ունենաք. աշխարհքումը նեղություն կունենաք, բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհքին»:
Նշանակություն չունի, թե աշխարհը ինչ է գցում քեզ վրա: Հիսուսն ասում է, որ Նա բախվել է փորձությունների, բայց այդ Խոսքին ստորակետ է հաջորդում, ոչ թե վերջակետ: Նա կոչ է անում մեզ հավատքով դիմագրավելու փորձությունները: Նա արդեն հաղթել է ամեն հնարավոր խնդիր, որին մենք կարող ենք բախվել: Իմանալով սա՝ մենք ձեռք ենք բերում գերբնական խաղաղություն:
Փիլիպպեցիս 4.6-7. «Ոչինչ հոգս մի անեք, այլ ամեն բանում աղոթքով, և աղաչանքով, և գոհությունով՝ ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսում»:
Երբ ճգնաժամի ենք բախվում, մեր առաջին արձագանքը անհանգստությունն է: Բայց հակաթույնը այս դեպքում աղոթքն է: Կիսիր Հիսուսի հետ քո հոգսերը, և թող Նրա խաղաղությունը լցնի քեզ: Նրա խաղաղությունը ասպարի պես կշրջապատի քեզ՝ հեռացնելով անհուսության խավարը:
Հովհաննես 11.25-26 «Ես եմ հարությունը և կյանքը. ինձ հավատացողը թեև մեռնի էլ՝ կապրի։ Եվ ամեն ով որ կենդանի է և ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի. հավատո՞ւմ ես սրան»:
Սա մեր ուրախության միակ աղբյուրն է:
Մահը վերջը չէ: Հիսուսը վերացրեց մահվան խայթոցը Իր լիակատար հաղթանակով: Թույլ մի՛ տուր մահվան կամ մահվան սպառնալիքին՝ գողանալու քո հույսը:
Թող Տիրոջ խոստումները առաջնորդեն քեզ՝ ինչպես ազդանշանի լույսեր քո խավարի ձորում: Այդ ձորի մյուս կողմում լույս է սպասվում…
Ջ. Լի Գրեդի