2 միլիարդ Ավետարանի մատուցում. առցանց ավետարանչության ծառայությունը նոր սահմաններ է գծում
Առցանց ավետարանչության ծառայությունը հասավ մի կարևորագույն սահմանի՝ մատուցելով իր երկումիլիարդերորդ ավետարանը. հայտնում է christianheadlines.com-ը։
Global Ministry Outreach ընկերությունը նախորդ ամիս նշեց իր երկումիլիարդերորդ ավետարանի մատակարարումը։ Այս ծառայությունը ուղղված է հասնելու կորսված մարդկանց` օգտագործելով որոնման համակարգը և մեդիա դաշտը`կենտրոնանալով հիմնաբառերի վրա, որոնք մարդիկ գրում են որոնման դաշտում` փնտրելով իրենց կարիքին ուղղված կոնտեքստը:
Համակարգը ստեղծվել է 2005 թվականին Ուոլ Վիլսոնի կողմից, ով աշխատում էր Apple ընկերությունում` Ստիվ Ջոբսի ենթակայության տակ: Համակարգը գործում է ավելի քան 100 կայքերում և 13 լեզուներով: Այս ծառայության մեջ ընդգրկված են նաև 3500 կամավոր միսիոներներ` 110 երկրներից, նրանք կապ են հաստատում այն մարդկանց հետ, ովքեր որոշում են կայացրել Քրիստոսում: Ծառայության հիմնադրումից ի վեր ավելի քան 230 միլիոն մարդ նշել է, որ այս ծառայության միջոցով դարձել է քրիստոնյա:
Կազմակերպության մարքեթինգի տնօրենը նշում է, որ նրանք ամբողջ աշխարհում ավետարանի միջոցով հասնում են մարդկանց`հենց իրենց նշած կարիքին համապատասխան։ Երբ մարդիկ առցանց հարթակում որոնում են՝ ինչպես ճանաչել Աստծուն, ինչպես գտնել խաղաղություն կամ որևիցե այլ հոգևոր բան, իրենց էջերում հայտնվում են ծառայության գովազդները կամ հղումները, որոնք էլ ուղղորդում են արդեն հստակ կայքը, որտեղ, ընտրելով իրենց լեզուն, ստանում են որոնման արդյունքը, որի կարիքը ունեին: Ծառայության գործունեության 60%-ից ավելին կատարվում է Միացյալ Նահանգներից դուրս:
Այս ծառայությունը ոչ միայն պատասխանում է անհատների որոնման արդյունքներին, այլ նաև նրանց առցանց ավետարան մատակարարում, և ավետարանի բաշխման քանակը ավելանում է, եթե միայն տվյալ անձը, բացելով այն, սկսում է իջնել ներքև, այսինքն` ընթերցել: Երբ անհատը որոշում է կայացնում Քրիստոսում և լրացնում առցանց ձևաթուղթը, ապա կամավոր ծառահողը կապ է հաստատում նրա հետ։ Ապա անհատը ծառայողի օգնությամբ կապ հաստատում և տեղակայվում որևէ եկեղեցում կամ հոգևոր համայնքում: Կորոնավիրուսի տարածման շրջանում ավելացել է նաև առցանց ավետարանը գործածողների թիվը՝ ապրիլին, միջին հաշվարկով, օրական կազմելով 517.000 նոր օգտագործող․ մինչ այդ այն կազմել է մոտ 350.000 :
Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը
Սրբագրեց Աշխեն Պետրոսյանը