11 բան, որ չկա երկնքում...
11 բան, որ չկա երկնային Երուսաղեմում՝ ըստ Հայտնության 20-22-րդ գլուխների՝
- Մահ-«եւ մահն այլեւս չի լինիլ» /21.4/
- Արտասուք-«Եւ կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը» /21.4/
- Աղաղակ- «մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ» /21.4/
- Հիվանդություն-«Եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ» /21.4/
- Նզովք-«Եւ այլ եւս նզովք բնաւ չի լինիլ» /22.3/
- Պղծություն-«Եւ բնաւ չի մտնիլ նորա մէջ ոչ մի անմաքրութիւն անող եւ պղծութիւն եւ ստութիւն գործող» /21.27/
- Մեղք-«Եւ բնաւ չի մտնիլ նորա մէջ ոչ մի անմաքրութիւն անող եւ պղծութիւն եւ ստութիւն գործող» /21.27/
- Արև և լուսին-«Եւ քաղաքը ոչ արեգակին եւ ոչ լուսնի պէտք չ’ունէր» /21.23/
- Ծարավ-«ես ձրի կ’տամ ծարաւին կեանքի ջրի աղբիւրիցը» /21.6/
- Գիշեր -«որովհետեւ գիշեր չի լինիլ այնտեղ» /21.25/
- Կողպեք ու բանալի- «Եւ նորա դռները չեն փակուիլ ցերեկը» /21.25/
- Տաճար-«Եւ տաճար չ’տեսայ նորա մէջ, որովհետեւ Տէր Աստուած Ամենակալը եւ Գառն է նորա տաճարը» /21.22/