12 պատճառ, թե ինչո՞ւ Հիսուսն եկավ աշխարհ
Եթե Հիսուսն Աստված էր, ինչո՞ւ Նա աշխարհ եկավ։ Սա շատ կարևոր հարց է։ Բարեբախտաբար Հիսուսը պատասխանեց այս հարցին Ավետարաններում 12 տարբեր առիթներով։
Հիսուսը տվեց բոլոր պատճառները, թե ինչո՞ւ Նա եկավ աշխարհ։
- Աստված եկավ, որպեսզի կատարի օրենքը։
«Մի կարծեք, թե ես եկա օրենքը կամ մարգարեները քանդելու. ես չեկա քանդելու, այլ կատարելու» /Մատթեոս 5․17/։
- Հիսուսն եկավ զատելու
«Կարծո՞ւմ եք, թե ես եկա խաղաղություն տալու երկրիս վրա. Ոչ, ասում եմ ձեզ, այլ բաժանմունք» /Ղուկաս 12․51/։
«Մի կարծեք, թե ես եկա երկրիս վրա խաղաղություն գցելու. Ես չեկա խաղաղություն գցելու, այլ սուր» /Մատթեոս 10․34/։
- Հիսուսն եկավ մեղավորներին կանչելու
«Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին. Ես չեկա արդարներին, այլ մեղավորներին ապաշխարության կանչելու» /Մարկոս 2․17/։
«Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին՝ ապաշխարության» /Ղուկաս 5․32/։
- Հիսուսն եկավ ծառայելու և տալու Իր կյանքը
«Որովհետև մարդի Որդին էլ չեկավ, որ իրան ծառայեն, այլ նա ծառայի, և իր անձը փրկանք տա շատերի տեղ» /Մարկոս 10։45/։
- Հիսուսն եկավ հռչակելու բարի լուրը
«Տիրոջ Հոգին ինձ վրա է. որի համար էլ օծեց ինձ. նա ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու, Գերիներին թողություն քարոզելու, և կույրերին տեսություն. խոցվածներին արձակելու ազատելով, Տիրոջ ընդունելի տարին քարոզելու» /Ղուկաս 4․18-19/։
- Հիսուսն եկավ փնտրելու և փրկելու կորսվածներին
«Որովհետև մարդի Որդին եկավ, որ որոնի և ապրեցնի կորածին» /Ղուկաս 19․10/։
- Հիսուսն եկավ, որպեսզի աշխարհը փրկություն ունենա
«Որովհետեւ Աստված իր Որդին չուղարկեց աշխարհ, որ աշխարհին դատե, այլ որ աշխարհը Նրանով փրկվի» / Հովհաննես 3․17/։
- Հիսուսն եկավ իր Հոր կամքը կատարելու, պահելու, փրկելու և հարություն տալու Իրեն հավատացողներին։
«Որովհետև ես իջա երկնքից, որ ոչ թե իմ կամքն անեմ, այլ ինձ ուղարկողի կամքը։ Սա է ինձ ուղարկող Հոր կամքը, որ այն ամենը, որ Նա Ինձ տվեց. Նրանից չկորցնեմ. այլ հետին օրում հարուցանեմ Նրան։ Եւ սա է ինձ ուղարկողի կամքը. որ ամեն ով որ տեսնի Որդուն և հավատա Նրան, հավիտենական կյանք ունենա. և ես հետին օրում կհարուցանեմ Նրան» /Հովհաննես 6․38-40/։
- Հիսուսը եկավ դատաստանի համար
«Եվ Հիսուսն ասեց. Ես դատաստանի համար եկա այս աշխարհ, որ չտեսնողները տեսնեն, և տեսնողները կուրանան» / Հովհաննես 9․39/։
- Հիսուսն եկավ լիարժեք կյանք պարգևելու համար
«Գողը չի գալիս, բայց միայն որ գողանա և սպանի և կորցնի. ես եկա որ կյանք ունենան, և էլ ավելի ունենան» /Հովհաննես 10․10/։
- Հիսուսն եկավ, որպեսզի հավատաքի մարդիկ չմնան խավարի մեջ
«Բայց և այնպես իշխաններից շատերը հավատացին նրան. սակայն փարիսեցիների պատճառով չէին դավանում, որ ժողովարանից դուրս չգցվեն» / Հովհաննես 12․46/։
- Հիսուսն եկավ, որ վկայի ճշմարտության մասին
«Դու ես ասում որ ես թագավոր եմ. Ես դրա համար եմ ծնվել և եկել աշխարհ, որ ճշմարտությունը վկայեմ. ամեն ով որ ճշմատությունից է՝ իմ ձայնը լսում է» / Հովհաննես 18․37/։
Աղբյուրը՝ allendalebaptist.org
Թարգմանեցին՝ Դիանա Խաչատրյանը, Արմինե Աբրահամյանը