Զրպարտելն այնքա՜ն հեշտ է
- Ի՞նչ կարող եմ անել ձեզ համար: Ես պատրաստ եմ կատարելու այն ամենը, ինչ կասեք,- ասում է մի կին հովվին, ում զրպարտել էր:
-Ահա ձեզ մի բարձ, վերցրեք այն, քանդեք, դուրս եկեք մի մարդաշատ փողոց, թափ տվեք բոլոր փետուրները, իսկ հետո փորձեք հետ հավաքել դրանք,-պատասխանում է հովիվը:
Կինը ցավը սրտում հասկանում է հովվի ասածի իմաստը:
Շատ հեշտ է մարդու մասին վատ համբավ տարածելը, սակայն շա՜տ դժվար է նրա բարի անունը վերականգնել:
Հ.Գ. Ինչ-որ մեկի մասին արտահայտվելիս, խոսելիս, կարծիք արտահայտելիս մի պահ կանգ առ. զրպարտելն այնքա՜ն հեշտ է, մինչդեռ բարի անունը վերականգնելը կարող է լինել շատ ավելի դժվար, երբեմն էլ՝ գրեթե անհնարին: Ի վեջո, դու էլ անսխալական չես, չէ՞...
Աղբյուրը՝ «Բարի լուր» ամսաթերթ