Ուստի զորացրե՛ք թուլացած ձեռքերը եւ տկարացած ծնկերը, եւ ձեր ոտքերի համար ուղիղ ճանապարհներ պատրաստեցե՛ք, որպեսզի ով կաղ է, չգլորվի, այլ ընդհակառակը՝ բժշկվի: Եբր. 12.12-13

Սա Աստվածային հորդորն է, որպեսզի հավատքի տկար ձեռքերը զորացնենք եւ աղոթքի ծնկերը հաստատենք: Շատ անգամ մեր հավատքը թուլանում է, տկարանում, եւ մեր աղոթքները կորցնում են իրենց ազդեցությունը:

Այս համարը շատ կենդանի պատկեր է ներկայացնում մեզ: Հաճախ մենք այնքան ենք հուսահատվում եւ վախով լցվում, որ փորձում ենք փախչել մեր առջեւ գտնվող դժվար թվացող պարտականությունից, եւ փոխանակ հավատքով եւ քաջությամբ դիմագրավենք մեզ սարսափազդու թվացող պարագաները, փորձում ենք շրջանցել նրանց եւ փնտրել դուրս գալու ավելի հեշտ ձեւ:

Սակայն Աստված ասում է. «Թուլացած ձեռքերը զորացրե՛ք»: Հավատքի մեջ զորացած քայլի՛ր Հորդանանի ալիքների մեջով, ոտքդ դի՛ր Կարմիր ծովի ջրի մեջ եւ կտեսնես, թե քեզ ահ պատճառող ջրերը հպատակվում են քեզ, դու հաղթությամբ ես անցնում նրանց միջով, քանի որ Տերը հրամայել է քեզ եւ Նա քո հետ է գնում: Մի՛ փախչիր դժվար թվացող բաներից: Զորացած հավատքի մեջ՝ բժշկություն ընդունիր հիվանդությանդ համար: Թող չմնա չգրաված որեւէ Երիքով:

Թույլ մի՛ տուր, որ Սատանան ասի. «Վերջապես հաղթեցի»: Սա սովորելու չափազանց օգտակար եւ չափազանց գործնական մի դաս է, մի՛ կորցնիր որեւէ առիթ: Ա.Պ.Սիմբսըն

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.