Զարմանալի են Քո գործերը. աստվածաշնչյան համարներ
«Հիշում եմ Տիրոջ գործերը, որովհետև հիշում եմ քո հրաշքները հավիտենից» (Սաղմոս 77.11):
«Նրանք տեսան Տիրոջ գործերը և նրա հրաշքները անդունդում» (Սաղմոս 107.24):
«Մեծ են Տիրոջ գործերը, ցանկալի են այն ամենին, որ սիրում են նրանց: Փառք և գեղեցկություն են նրա գործերը, և նրա արդարությունը մնում է հավիտյան» (Սաղմոս 111.2-3):
«Նրա ձեռքի գործերը ճշմարտություն և իրավունք են նրա բոլոր պատվիրանքները հավատարիմ են» (Սաղմոս 111.7):
«Ես չեմ մեռնի՝ կապրեմ. և Տիրոջ գործերը կպատմեմ» (Սաղմոս 118.17):
«Գցիր Տիրոջ վրա քո գործերը, և կհաստատվեն քո խորհուրդները» (Առակաց 16.3):
«Եվ այն օրը կասեք. գովեցեք Տիրոջը, կանչեցեք նրա անունը, պատմեցեք ազգերի մեջ նրա գործերը. հիշեցեք, որ բարձր է նրա անունը» (Եսայի 12.4):
«Որքա՜ն մեծ են քո գործերը, ով Տեր. նրանց բոլորն իմաստությունով ես արել. երկիրը լիքն է քո ստեղծվածներովը» (Սաղմոս 104.24):
«Գոհացեք Տերիցը, կանչեցեք նրա անունը. պատմեցեք ազգերի մեջ նրա գործերը» (Սաղմոս 105.1):
«Գովում, բարձրացնում և փառավորում եմ երկնքի թագավորին, որովհետև նրա բոլոր գործերը ճշմարտություն՝ և նրա ընթացքը իրավունք են, և որովհետև ամբարտավանությամբ վարվողներին նա կարողանում է ցածրացնել» (Դանիել 4.37):
«Եվ երգում էին Աստծո ծառա Մովսեսի երգը և Գառի երգը՝ ասելով. մեծ և զարմանալի են քո գործերը, Տեր Աստված Ամենակալ, արդար և ճշմարիտ են քո ճանապարհները, ով սուրբերի Թագավոր» (Հայտնություն 15.3):