Վստահի՛ր Աստծուն․․․
Դու հանգստանում ես ինքնաթիռում՝ չնայած անգամ օդաչուին չես ճանաչում։
Դու քնում ես գնացքում՝ չնայած չես ճանաչում գնացքավարին։
Դու հանգիստ նստում ես երթուղային տաքսի և գնում աշխատանքի՝ չնայած առաջին անգամ ես տեսնում վարորդին։
Դու կանգնում ես նավի տախտակամածին ու ժպտում ես, նկարում մայրամուտը՝ չնայած չես էլ տեսել, թե ինչպիսի տեսք ունի նավապետը։
Ուրեմն՝ ինչո՞ւ չպահպանել նույնպիսի հանգստություն կյանքում՝ իմանալով, որ Աստված ամեն բան կհոգա։
Վստահի՛ր Աստծուն, և Նա կհոգա։
«Ձեր ամբողջ հոգսը նրա վրա՛ գցեք, որովհետև նա ձեզ հոգ է տանում» /Ա Պետրոս 5․7/։