Վիրուսը և շնորհը
- Տեսե՞լ ես,- հարցրեց սատանան:
- Ես ամեն բան տեսնում եմ,- պատասխանեց Աստված:
- Ինչպես ես վախեցրի Քո ստեղծվածներին կորոնավիրուսի սև ուրվականով:
- Տեսել եմ:
- Ինչպես էին նրանք փակվել տներում, իսկ եթե դուրս էին գալիս տանից, ապա խուսափում էին իրենց մտերիմից:
- Տեսել եմ:
- Իսկ գիտե՞ս, որ նրանցից հազարները չգնացին Քո տաճար՝ չհավատալով, որ Դու կպաշտպանես նրանց վարակից:
- Գիտեմ:
- Այդ ես եմ հաղթել նրանց: Եվ դա իմ համաշխարհային տոնն է:
- Դու շտապում ես, ինչպես միշտ: Յոթ հազար մարդ քո թակարդի շնորհիվ առաջին անգամ երկար տարիների մեջ դադարեց վազվզել, տեսավ իր կյանքի ունայնությունը և հարցրեց իրեն՝ ինչո՞ւ եմ ապրում: Եվս յոթ հազարը կարանտինի կարոտի մեջ, կարծես հանկարծակի, ձանձրույթից առաջին անգամ բացեց Ավետարանը, և Ես խոսել եմ նրանց հետ: Եվ ևս յոթ անգամ յոթ հազարը Իմ ստեղծածների, վախենալով հարազատների կյանքի համար, առաջին անգամ կանգնեց աղոթքի, որ խնդրի Ինձանից օգնություն, և նրանք լսելի են եղել:
- Ստացվում է՝ Դու նորից ամեն բան նրանց համար բարիին գործակից արի՞ր:
Աստված լռում էր:
- Բայց ինչո՞ւ ես այդպես հոգ տանում նրանց մասին, այդպես պաշտպանում. չէ՞ որ նրանք դավաճանում են Քեզ ամեն վայրկյան:
- Սիրո՛ւմ եմ,- ասաց Աստված:
Եվ գոռաց սատանան սարսափելի ճիչով, որ ցնցեց դժոխքը՝ լսելով այն, ինչ առանց այդ էլ գիտեր աշխարհի արարումից առաջ: Եվ ընկավ անդունդը:
«Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ»: Հովհաննես 3.16
Աղբյուրը՝ facebook.com