Վերև նայիր
Տեսնելով, որ մենք մի մեծ Քահանայապետ ունենք երկինքներով անցած, Հիսուսին՝ Աստծո Որդուն, եկե՛ք ամուր պահենք մեր դավանությունը…եւ համարձակությամբ մոտենանք շնորհաց աթոռին, որպեսզի ողորմություն ընդունենք եւ շնորհ գտնենք կարիքի ժամանակ մեզ օգնելու: Եբր. 4.14-16
Դարեր ի վեր, եւ հիմա էլ աղոթքի մեջ մեր երկնավոր Հոր մոտ մեր մեծ օգնականը եղել է մեր Տերը, Հիսուս Քրիստոսը, ով նաեւ մեր երաշխավորն է, մեր բարեխոսը եւ մեր մեծ Քահանայապետը:
Նա միշտ աղոթում է մեզ համար: Նա վերցնում է մեր անկատար աղոթքները եւ դրանք կատարյալ դարձնելով՝ մատուցում Հորը եւ նրանց պատասխանները պահանջում Իր արժանիքներով եւ արդարության ու քավության Իր իրավունքով:
Դու տկարանու՞մ ես աղոթքի մեջ, վերեւ՛ նայիր, այնտեղ է քո օրհնյալ երաշխավորն ու փաստաբանը: Հոր աջ կողմը նստած, Նա արդեն վերցրել է քո աղոթքի պատասխանը, եւ շատ կտխրեցնես նրան, եթե հուսահատվես ճիշտ այն ժամանակ, երբ հաղթանակը քեզ է սպասում:
Նա մտել է Սրբության Սրբոցը, Իր ափերի մեջ ունենալով քո անունը: Նա օրհնություններ է պատրաստել քո համար:
Սուրբ Հոգին սպասում է քեզ, որ վստահես Իրեն, խաղաղությամբ լսես Իր ձայնը, որ շշնջում է ականջիդ. «Աղոթքդ լսված է, եւ պատասխանը ստացված է»: Ջ.Պ.Սիմբսոն
Սուրբ Հոգին մեծ դեր ունի մեր աղոթքների պատասխանը ստանալու մեջ, բայց Նա շատ անգամներ անտեսվում է: Աղոթքի ընդունման մեջ Սուրբ Երրորդության յուրաքանչյուր անդամը մեծ բաժին ունի: Ջ. Էնջել Ջեյմս
«Վտակներ անապատի մեջ» գրքից