Վախը սատանայի ամենատարածված զենքերից է և միշտ հիմնված է ստի վրա։ Սխալ չի լինի հաստատել, որ վախը և սուտը հիմնական գործիքներն են, որոնց միջոցով նա կառավարում է մարդու միտքը։ Եթե մարդը իմանար ճշմարտությունը, նա ոչնչից չէր վախենա. ճշմարտությունն ազատագրում է, կեղծիքը՝ ստրկացնում։ Աստծուն հակառակ՝ սատանան միշտ ստում է, և «..երբ նա սուտ է խոսում, ինքն իրենից է խոսում, որովհետև նա ստության հայրն է» (Հով. 8.44)։

Սատանայի մոտ ոչ մի բարի բան չկա, որին կձգտեն մարդիկ։ Թվում է՝ իր ողջ հպարտությամբ, սատանան չի արհամարհում իր հպատակներին վերահսկելու նման ցածրակարգ մեթոդները։ Եթե չլինեին կեղծիքը, ահաբեկությունը և սուտը, նրա թագավորությունը ինքնին կմասնատվեր։

Իհարկե, ոչ մի մարդ շահագրգռված չէ հավատալ ստին և ինքն իրեն վնասել։ Եվ զարմանալի է, որ մարդը երբեմն պատրաստ է հավատալ այնպիսի տեղեկությունների, որոնք հակասում են ողջամտությանը։ «Սնահավատություն» բառը կազմված է «սին», որը նշանակում է դատարկ,  և «հավատ» բառերից։

Սնահավատությունը, այլ կերպ ասած, դատարկության, ոչնչի, ստի հանդեպ հավատն է։ Վլադիմիր Դալի բառարանում սնահավատությունը այսպես է բացատրվում՝ «Հավատք պատճառին և հետևանքին, որտեղ չկա պատճառահետևանքային կապ»։

Երբ մարդը հավատում է կեղծ տեղեկություններին, նրա կյանքում սկսվում են անհասկանալի բաներ կատարվել։ Սատանան, հենվելով մարդու հավատքի վրա, սկսում է կառավարել իր զոհին՝ հանդիպման ուղարկելով տարօրինակ մարդկանց հետ, անբացատրելի արկածներ ստեղծելով, որոնք դժբախտ մարդու հոգում ավելի ու ավելի են զարգացնում տարբեր տեսակի ու աստիճանի վախեր։

Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.