«Որովհետեւ նրանք, որ առաջնորդվում են Աստծո Հոգով, նրանք են Աստծո որդիները, քանի որ չստացաք ծառայութեան հոգին կրկին երկյուղի մէջ ընկնելու համար, այլ ստացաք որդեգրութեան հոգին, որով աղաղակում ենք՝ Աբբա Հայր» (Հռոմեացիներ 8.14-15):

Եթե ​​դուք վերստին եք ծնվել և ապրում եք այնպես, ինչպես նախկինում, ապա ինչ-որ պահի ձեր անաստված կենսակերպը կհանգեցնի այն բանին, որ դուք մեկ օր լրիվ անսպասելի կկորցնեք ձեր ունեցած հասարակական դիրքը, նյութական հարստությունը և առողջությունը:

Հռոմեացիներին ուղղված նամակում գրված է.

«Այսպէս, ուրեմն, եղբայրնե՛ր, մարմնին չէ, որ պարտական ենք՝ ըստ մարմնի ապրելով, որովհետեւ, եթէ ըստ մարմնի ապրէք, կմեռնէք, իսկ եթէ Հոգով մարմնի գործերը սպանէք, կապրէք» (Հռոմեացիներ 8.12–13):

Մենք ինչու՞ պարտական ​​չենք մարմնավոր և մեղավոր կենսաձևին: Պատասխանը շատ պարզ է. քանի որ մենք Աստծո զավակներ ենք: Մենք ոչ միայն Աստծուց ստացանք Նրա բնությունը, այլ մեզ հետ է միշտ Նրա Սուրբ Հոգին, ով մեզ անընդհատ հիշեցնում է մեր որդեգրության մասին:

Քրիստոնյաները պատճառ չունեն վախով ապրելու՝ մտածելով, որ հանկարծ ինչ-որ վատ բան կլինի իրենց հետ կամ ինչ որ բան կկորցնեն: Մենք որդեգրված ենք և այլևս ծառա չենք մարմնավոր կյանքի թելադրանքին, մեղքին կամ անեծքին:

«Եվ եթէ որդիներ ենք, ապա և՝ ժառանգներ. ժառանգներ Աստծո եւ ժառանգակիցներ Քրիստոսի. եթէ իր չարչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինելու եւ փառքին» (Հռովմայեցիս 8.17):

Մենք ունենք Աստծո ժառանգությունը: Ամեն բան, ինչ որ պատկանում է Քրիստոսին, այժմ պատկանում է նաև մեզ՝ հավատացյալներիս, որովհետև մենք Նրա մեջ ենք:

Այսպիսով, մի ընդունեք մեղսալի ցանկությունները, հակառակ դեպքում, արդյունքը կլինի այն, որ կգան շփոթությունն ու վախը: Ընդունե՛ք, Աստծո Հոգու առաջնորդությունը, ով ամեն օր խոսում է ձեր որդեգրության և Տիրոջ մեջ՝ ժառանգության մասին:

Հիշե՛ք, այս ճշմարտությունը. Աստված ձեր Հայրն է, և Նա միշտ հոգ է տանում ձեզ համար: Վախենալու պատճառ չկա: Մի՛ ընդունիր վախի ոգին, բայց Աստծո Հոգով կանչիր քո Հորը: Հավատացե՛ք ինձ, չկան խնդիրներ, որոնք Նա չկարողանա լուծել:

Իվան Ռավլյուկ՝ «Ամեն օր, թարմացե՛ք ուժով» գրքից

Թարգմանեց Անուշ Վարդումյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.