«Լացը կարող է շարունակվել գիշերը, բայց առավոտյան ուրախությունն է գալիս»  (Սաղմոս 30.5):

Գիշերվա լացն իրոք թվում է անվերջանալի: Երբ վիշտն ալեկոծում է հոգիդ, երբ հիասթափությունը ծանրանում է վրադ ու ֆիզիկական ցավը պատում է մարմինդ, գիշերը ձգվում ու ձգվում է:

Բայց Աստվածաշնչում մեծ մխիթարություն կա: Ուրախությունը ճանապարհին է: Թեկուզ թվա, թե դանդաղում է, բայց այն անդիմադրելիորեն առաջ է շարժվում քո ուղղությամբ և խավարը ճեղքող արշալույսի ուժով կհասնի քեզ: Նշանակություն չունի՝ որքան ծանր են ստվերները, ինչ թանձր է խավարը. արշալույսը երբ հայտնվում է, գիշերը հեշտությամբ ու միանգամից մոռացվում է: Ոչ մի խավար չի կարող լինել այնքան մեծ, որ ծագող արևը չկարողանա ցրել այն:

Քրիստոնյայի համար լավագույնը դեռ առջևում է: Ուժն ու գեղեցկությունը հետևո՞ւմ են մնացել, լավագույնը դեռ առջևում է: Առողջություն չունե՞ս, լավագույնը դեռ առջևում է: Մահը խլել է քո սիրելիին, լավագույնը դեռ առջևում է:

Լացը կարող է շարունակվել, վիշտը չի կարող գալ առանց արցունքների, բայց ուրախությունը ճանապարհին է: Արշալույսը մոտենում է: Լավագույնը դեռ առջևում է:

Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը

Աղբյուրը՝ A Good Thing

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.