Աղքատը և Աստված
Աղքատը հարցրեց Աստծուն.
-Ինչո՞ւ եմ այսքան աղքատ:
Աստված պատասխանեց.
-Դու չսովորեցիր տալ:
Աղքատը հարցրեց.
-Իսկ եթե ես ոչինչ չունե՞մ:
Աստված ասաց.
- Դու ունես մի քանի բան՝
դեմք, որ կարող է ժպտալ,
բերան, որով դու կարող ես գովաբանել կամ հանգստացնել,
սիրտ, որ կարող է բաց լինել ուրիշների համար,
աչքեր, որոնք կարող են նայել մյուսներին բարությամբ,
մարմին, որ կարող է բարիք անել ուրիշներին:
Այսպիսով՝ իրականում մենք աղքատ չենք:
Հոգու աղքատությունն է իսկական աղքատությունը:
«Ինչպէս տրտմածներ, բայց միշտ ուրախներ. Ինչպէս աղքատներ, բայց շատերին հարստացնողներ. Ինչպէս թէ ոչինչ չ’ունեցողներ, բայց ամեն բան ունեցողներ» (Բ Կորնթացիս 6.10):