Հավատո՞ւմ եք հրաշքների։ Ինչպե՞ս եք պատկերացնում հրաշքները։

«Քանզի մեզ համար մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց. և իշխանությունը նրա ուսերի վրա է լինելու. և նրա անունը կոչվելու է Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենական Հայր, Խաղաղության Իշխան» (Եսայա 9.6)։

Մենք պետք է հավատանք Նրան, ում անունը Սքանչելի է։ Այդ անունը նշանակում է, որ Նա հրաշքներ է գործում։ Նա ոչ միայն ջուրը գինի է դարձնում և այլն, այլև հրաշքներ է կատարում մեր ներսում։ Այդ ամենը բացատրվում է շատ պարզ. Նա ամենակարող Աստված է։

Հավատք և հրաշքներ

Հավատալ Աստծուն նշանակում է հավատալ հրաշքներին։ Ցավալի է, որ մարդիկ այնքան զբաղված են արտաքին գործերով, որ նրանց մտքերը և հետաքրքրությունները սահմանափակվում եմ միայն դրանցով։ Երբ խոսքը գնում է հրաշքների մասին, նրանք միանգամից մտածում են միայն արտաքին, երևացող հրաշքների մասին։ Հիսուսի ծնունդը պետք է մեզ սովորեցնի հավատալ, որ մեր մեջ, մեր սրտում կարող է ծնվել ինչ-որ աստվածային բան, բայց ոչ թե մարդկային ուժով և կամքով, այլ՝ գերբնական ձևով՝ չնայելով մարդկային անկատարությանն ու անզորությանը։ Մեր բոլոր ձախողված փորձերը խոսում են ոչ թե այն մասին, որ դա անելն անհնար է, այլ՝ մեր անձնական ուժերը այդտեղ անօգուտ են։ Բայց հրաշքների միջոցով, որ պատրաստակամորեն կատարում է Աստված, դա հաջողվում է։

Թող փառավորվի Աստված։

Կա՞ն արդյոք պատճառներ հավատալու լիարժեք, կատարյալ հաղթանակի։ Այո՛, եթե հավատանք, որ մեր ներսում մեկ հրաշքին հաջորդում է մյուսը։ Այդ դեպքում մարդու ներսում առաջանում է փառավոր, աստվածային բնություն, և դա անխուսափելիորեն հանգեցնում է հրաշքի նաև արտաքին դրսևորմանը՝ կյանքի դժվարին փուլերում։

Հավատացեք Հիսուսի գերբնական ծնունդին այն իմաստով, որ այստեղ մարդկային ուժն ավելորդ է։ Հավատացե՛ք հրաշքներին, որոնք կարող են կատարվել ձեր ներսում, և դուք չեք հիասթափվի։ Այդ դեպքում բոլորը կարող են պարբերաբար կրնել. «Այո՛, դա իսկապես հրաշք է»։

Հեղինակ՝ Էլիաս Ասլաքսեն
Աղբյուրը՝ aktivnoyekhristianstvo.ru

Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը
Սրբագրեց Անուշ Վարդումյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.