Հրեա վետերանը վերապրեց ահաբեկչությունը, ինքնաթիռի վթարը, քաղցկեղը, իսկ հիմա՝ COVID-19-ը
Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանն, ով վերապրել է նախկին նացիզմի կողմից իրականացված ահաբեկչությունն, ինքնաթիռի վթարը և կրծքագեղձի քաղցկեղն, այժմ հաղթահարել է նաև COVID-19-ը: Եվ այս պատմության առավել ուշագրավն այն է, որ նա 99 տարեկան է:
Yahoo News UK-ի հաղորդմամբ՝ Ջոյ Էնդրյուն վարակվել է կորոնավիրուսով նախարար Գրանջի խնամքի կենտրոնում մայիսին: Երկու շաբաթ անց նրա առողջությունը վատթարացել է, և նրան տեղափոխել են հիվանդանոց:
Էնդրյուի դստերը՝ Միշելին, ով 57 տարեկան է, թույլատրել էին այցելել մորը՝ վերջին հրաժեշտը տալու համար:
Այնուհետև, երբ բուժանձնակազմն անհնարին էր համարում նրա առողջանալը, հաջորդող շաբաթների ընթացքում, որոնք վերածվեցին ամիսների, Էնդրյուն կարողացավ «հրաշքով հաղթել» COVID-19-ին:
Էնդրյուն հաղթականած դուրս է գրվել խնամքի կենտրոնից և այժմ վերականգնվում է տանը:
«Իմ մայրը միշտ շատ ուժեղ կին է եղել»,-ասել է Միշելն Yahoo News-ին: «Նա իր կյանքում ամեն բան վերցրել է իր ուսերին, ինչպես իր սերնդի շատ մարդիկ, ովքեր վերապրել են պատերազմը: Նա իր բնավորության այդ ուժեղ հատկանիշները կրում է մինչ այսօր, և ես կարծում եմ, որ վերջիններս, մի քանի ամիսների ընթացքում, ավելի են ընդգծվել: Նա հաստատ թույլ չէր տա, որ կորոնավիրուսը հաղթի իրեն»:
Միշելը բացատրեց, որ, ցավոք, մոր՝ ծերունական հիշողության խնդիրները խանգարում են նրան տեսնել իր հաջողությունը, բայց ընտանիքն ուրախանում է նրա առողջացմամբ:
Ծնվելով և մեծանալով Հյուսիսային Լոնդոնում՝ Էնդրյուն միացել է «Կանանց օժանդակ օդային ուժերին» և ծառայել՝ «Թագավորական օդուժի ռմբակոծման հրամանատարության գործողություններ»-ի բաժնում: Նա արժանացել է սերժանտի կոչման:
Պատերազմից հետո նա տեղափոխվել է Ռայնի բրիտանական բանակի հետ միասին, որը Գերմանիայի դաշնակից երկրների զավթիչ ուժերի մաս էր կազմում: Գերմանիայում գտնվելու ժամանակ մի տեղացի, ով նախկին նացիստ էր, նշանակվել է վարորդ նրա համար: Նա իմացել է, որ Էնդրյուն գերմանաբնակ հրեական ընտանիքից է, և Բեռլին ուղևորության ընթացքում,- հիշում է Միշելը,- վարորդը դիտավորյալ վթարի է ենթարկել մեքենան՝ մորը սպանելու համար:
Էնդրյուն Թագավորական օդուժում ծառայելուց հետո, միացել է «Բրիտանական անդրծովային օդային միավորմանն», որն ավիացիոն պատմության մեջ առաջին ավիափոխադրողներից մեկն էր: Նա իր սովորական աշխատանքն իրականացնելիս է եղել, երբ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Լիբիայում՝ վառելանյութի պաշարի վերջանալու պատճառով:
1950-ին Ջոյն ամուսնացել է Դեյվիդ Էնդրյուի հետ, ով պատերազմի տարիներին արքայական օդուժի ջոկատի առաջնորդ է եղել: Զույգը Միշելին որդեգրել է 1963 թ.։
Միշելն ասում է, որ 1970-ականներին մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը և դարձել է տնային տնտեսուհի:
Միշելը Yahoo News-ին ասաց, որ ծրագրում է ընտանեկան մեծ միջոցառում կազմակերպել այս տարվա նոյեմբեր ամսին՝ իր մայրիկի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ:
Աղբյուրը՝ cbn.com
Թարգմանեց Անի Նիկողոսյանը