Տե՜ր իմ, ո՞վ եմ ես, որ կյանք տվեցիր,
Քեզ պես ստեղծեցիր, արյունովդ մաքրեցիր ինձ։

Տե՜ր իմ, ո՞վ եմ ես, որ ինձ բարձրացրիր,
Ձեռքդ մեկնեցիր, Սուրբ Հոգով ինձ օծեցիր։

Փա՜ռք Քեզ, Տե՜ր,
Քոնն եմ ես հավերժ,
Փա՜ռք Քեզ, Տե՜ր,
Շնորհակալ եմ Քեզ,
Որ ինձ սիրեցիր…

Տե՜ր իմ, ո՞վ եմ ես, որ ինձ ներեցիր,
Լույսդ փայլեցրիր, Քո սիրով ինձ ջերմացրիր։

Փա՜ռք Քեզ, Տե՜ր,
Քոնն եմ ես հավերժ,
Փա՜ռք Քեզ, Տե՜ր,
Շնորհակալ եմ Քեզ,
Որ ինձ սիրեցիր…

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.