Ներում ստանալու համար մենք ինքներս պետք է ընդունենք, որ մեղավոր ենք:

«Որովհետև Աստծո ուզած կերպով տրտմությունը, ապաշխարություն է գործում փրկության համար առանց զղջալու.  բայց աշխարհի տրտմությունը մահ է գործում» /Բ Կորնթ․ 7:10/։

Տրտմությունը, որը մենք զգում ենք Աստծո առաջ, խոսում է մեր անկեղծ փոխվելու ցանկության մասին` ներում ստանալու համար:

«Իր հանցանքը ծածկողը չի հաջողվի, բայց խոստովանող ու թողողը ողորմութլուն կգտնի» /Առակ. 28:13/։

Ներում ստանալու համար ցանկություն է անհրաժեշտ` ամբողջովին հայտնելու ամեն գործածը Հայր Աստծո առջև` խոնարհության աղոթքով գալով Նրա առջև:

Մենք պետք է հստակ որոշենք այլևս երբեք մեղավոր կյանքով չապրել: Բավարար չէ պարզապես փորձել դիմադրել չարին կամ ազատել կյանքը մեղքից․ մենք պետք է մեր կյանքը լեցնենք ճշմարտությամբ և գործենք հոգևոր կերակուր ստանալու համար` կարդանք Խոսքը, աղոթենք և այլն:

Կատարյալ հնազանդությունը մեր կյանք է բերում Ավետարանի ողջ զորությունը՝ տալով ուժ մեր թույլ կողմերը հաղթահարելու: Հնազանդությունը իր մեջ ներառում է նաև այն, ինչի մասին մենք չէինք մտածում ապաշխարելու ժամանակ։

Պատրաստեց Դիանա Խաչատրյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.