«Ձեր բոլոր հոգսը Նրա վրա գցե՛ք,որովհետև Նա հոգ է տանում ձեզ համար» /Ա Պետրոս 5.7/։

Երբ մենք բախվում ենք խնդիրների, մեր աղոթքները դառնում են ջերմեռանդ, և արագ պատասխան ստանալու մեր ցանկությունն ավելի է ուժեղանում: Թվում է, որ եթե Տերը շուտ չմիջամտի, կարող է պատահել հենց այն, ինչից մենք վախենում ենք: Եվ առանց Աստծո կողմից նկատելի պատասխանի, մեզ կարող է թվալ, որ Նա չի հետաքրքրվում, բայց Սուրբ Գիրքը հավաստիացնում է, որ Նա գործում է (Ա Պետրոս 5.7):

Հավանաբար Մարիամն ու Մարթան այսպես էին զգում այն բանից հետո, երբ խնդրեցին Հիսուսին, որ գա, բուժի իրենց եղբայր Ղազարոսին: Նրանք գիտեին, որ Տերը սիրում է իրենց, բայց երբ Նա ժամանակին չներկայացավ, ցավը պատեց նրանց հավատքին: Երկու կանայք էլ իրենց հիասթափությունն արտահայտեցին. «Եթե Դու այստեղ լինեիր, եղբայրս չէր մեռնի» (Հովհաննես 11:21, 32):

Մենք բոլորս ասել կամ մտածել ենք նման բան, երբ Աստված չի պատասխանել մեր աղոթքներին այնպես, ինչպես մենք ակնկալում էինք: Բայց ի տարբերություն Մարիամի և Մարթայի՝ մենք Սուրբ Գրքից գիտենք, որ Աստծո նպատակը մեզ համար Իր բոլոր ընտրություններում Նրա փառքն է։ Նրա նպատակն է ոչ թե անտեղի ցավ պատճառել, այլ թույլ տալ, որ Քրիստոսը  փայլի մեր կյանքի դժվարությունների մեջ, կայունացի մեր հավատքը Աստծո բարության հանդեպ և ամրապնդի մեր վստահությունը Նրա սիրառատ գերիշխանության հանդեպ: Նրա փառքը մեր բարիքի համար է, և դրանով մենք կարող ենք ուրախանալ:

Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը

Աղբյուրը՝https://www.intouch.org/read/daily-devotions/when-god-is-silent

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.