10 հետաքրքիր փաստ Աստվածաշնչի մասին, որոնք դուք չգիտեք
1. Աստվածաշունչ բառը ծագել է հին հունարեն «բիբլոս» բառից, որը թարգմանաբար նշանակում է գրքեր կամ մագաղաթներ: Այդ բառն եկել է Հունաստանի հինավուրց Բիբլոս քաղաքի անվանումից, որը հին աշխարհում համարվում էր «թղթի պաշտոնական մատակարար»: Այն արտահանում էր պապիրուս, որը օգտագործվում էր գրելու համար:
2. Հին կտակարանը գրվել է մոտ 1000 տարիների ընթացքում, մինչդեռ՝ Նոր կտակարանը գրվել է 50-75 տարիների ընթացքում:
3. Աստվածաշնչում ինչ-որ բան ասող կանայք 93 են, որոնցից միայն 49-ի անունն է նշված: Կանայք խոսում են 14.000-ից փոքր-ինչ ավել բառ, որը կազմում է ամբողջ Աստվածաշնչի 1,1%-ը:
4. Աստվածաշնչի ամենաերկար գլուխը 119-րդ Սաղմոսն է, իսկ ամենակարճը 117-րդ Սաղմոսը, որը բաղկացաց է 2 համարից:
5. Աստվածաշունչն իր բնագրում պարունակում է մոտ 611.000 բառ, այն, իհարկե, չի համընկնի ձեր Աստվածաշնչի բառերի քանակի հետ, քանզի թարգմանությունից կախված՝ փոխվում է բառերի քանակը:
6. Աստվածաշնչի ամենաերկար գիրքը Երեմիան է, իսկ ամենակարճը՝ Հովհաննեսի 3-րդ թուղթը:
7. Աստվածաշնչում առնվազն 185 երգ կա, որոնցից 150-ը Սաղմոսներն են: 185-ը նվազագույնն է, երբ գրքերի հատվածներում հստակ նշված են՝ երգ, սաղմոս, վանկարկում, օրհներգում: Եվ Հին կտակարանում, և՛ Նոր կտակարանում մարդիկ երգում էին երգեր Աստծուն կամ օրհներգում՝ Նրան նվիրված հավաքներում:
8. «Երորդություն» բառն Աստվածաշնչյան ոչ մի հատվածում գրված չէ: Շատ համարներում կարելի է տեսնել Նրանց միասնությունը` Հայրը, Որդին և Սուրբ Հոգին, բայց տվյալ բառին չեք հանդիպի ոչ մի հատվածում:
9. Աստվածաշունչը գրվել է 3 աշխարհամասերում, ամենաշատ հատվածները գրվել են ներկայիս Իսրայելում` Ասիա, Երեմիայի որոշ հատվածներ գրվել են Եգիպտոսում` Աֆրիկա, իսկ Նոր կտակարանը գրվել է եվրոպական երկրներում:
10. Աստվածաշնչում նշված է 21 երազ, որոնց մեծ մասը տեսել են Հովսեփ անունով երկու տարբեր տղամարդիկ: Երազներից որոշները հատուկ կոչ էին իրենց մեջ պարունակում և մեկնաբանվում էին, որպեսզի հասկանալի լիներ տվյալ կոչը կամ հրահանգը երազ տեսնողին, որոշների միջոցով՝ Աստված ինքն էր անձամբ խոսում կամ հրեշտակն էր խոսում:
Ներկայացրեց Հասմիկ Ղազարյանը