Բարի բառերը․․․
Մեր տագնապալի, գերզբաղված ու դժվարին իրականության մեջ, առօրյայում հաճախ ենք կարիք ունենում դիմացինից լսելու սիրո, օրհնության խոսքեր։ Ահա՛ մի քանի բարի բառեր, որոնք երջանկացնում են․
- Աստված
- Արև
- Կյանք
- Սեր
- Երեխաներ
- Արևածագ
- Խաղաղություն
- Մայրիկ
- Ծաղիկներ
- Շնորհակալություն
- Ուրախություն
- Հավատք
- Ժպիտ
- Հայրենիք
- Ամառ
- Տուն, ընտանիք
- Ընկերություն:
Աստվածաշնչից ցանկին կարող ենք ավելացնել․«Բայց Հոգիին պտուղը այս է. սէր, խնդութիւն, խաղաղութիւն, երկայնմտութիւն, Քաղցրութիւն, բարութիւն, հաւատարմութիւն, հեզութիւն, ժուժկալութիւն» /Գաղատացիս 5․22-23/։
Իհարկե՛, այս ցուցակը կարելի է շարունակել անթիվ այլ դրական բառերով, որոնք իսկապես մարդու մեջ արթնացնում են սիրո, հասկացված լինելու և ուրախության զգացողություն։ Բայց ամենակարևորն այն է, որ կարողանանք ամեն օր, ամեն պատեհ առիթի շռայլորեն օգտագործել այս բառերի պաշարը՝ մարդկանց մեջ հույս, խաղաղություն ու հանգստություն փոխանցելու միտումով։
Աստված օրհնի՛ ձեզ։
Թվարկի՛ր այլ բառեր ևս, որոնք անպայման պետք է ներառվեն այս ցուցակում․․․