«Երբեք ձեր բերանից ապականող խոսակցություն  դուրս չգա, այլ ինչ շինության համար բարի ու պիտանի է, որպեսզի լսողներին շնորհով լցնի» /Եփեսացիներին  4.29/։

Հաճախ ուրիշների բացասական վերաբերմունքը կարող է ազդեցություն ունենալ մեզ վրա: Բայց իրականում դու չպետք է ամբողջ օրը նստես և լսես ընկերների կամ գործընկերների տրտունջն ու բողոքը: Եթե դու մնաս այդ միջավայրում, դա կազդի քո  ներաշխարհի վրա: Հնարավոր է չկարողանաս խուսափել դրանցից օրվա ընթացքում, բայց կարող ես սահմանափակել դրանց մուտքը դեպի քո կյանք:

Հնարավոր է, որ ընդմիջման ժամանակ քեզ անհրաժեշտ է լսել Ավետարանի խոսքից  մի հատված։Կամ գուցե քեզ հարկավոր է զբոսնել և հաղորդակցություն փնտրել Աստծո հետ քո ճաշի ընթացքում, այլ ոչ թե միանալ բացասական խոսակցությանը:

Ամենակարևորն այն է, որ գիտակցես՝ դրական, հավատով լցված խոսքերը կզարգացնեն քո հոգին, բայց բացասական խոսքերը կփշրեն այն: Թույլ մի՛ տուր, որ  քո շրջապատի բացասական երևույթները քեզ վայր գցեն և քո ուշադրությունը հեռացնեն Տիրոջից: Լրացրո՛ւ քո կյանքը դրական լիցքերով, որոնք կերտում են քեզ և մեծացնում քո ուրախությունը:

Օրվա աղոթք. «Շնորհակալ եմ Քեզ, Հայր Աստվա՛ծ, որ ինձ տվեցիր  անհրաժեշտ ողջ իմաստությունը, զորությունն ու շնորհը, և շնորհակալ եմ Քեզ իմ կյանքում Քո ներկայության համար: Հիսուսի անունով, ամեն»։

Աղբյուրը՝ https://joycemeyer.org/dailydevo

Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.