Ամենօրյա սովորություն դարձրո՛ւ Աստծո հետ ժամանակ անցկացնելը՝ Խոսքի միջոցով, և դու պատրաստ կլինես կյանքի անխուսափելի մարտահրավերներին:

Դանիելի պատմությունը ցույց է տալիս հնազանդության որոշ հիմնական տարրեր։ Երիտասարդը գիտեր, որ Աստծո օրենքն ուներ սննդային սահմանափակումներ, որոնք արգելում էին կուռքերին առաջարկվող սնունդը, սակայն այժմ նա օտար երկրում էր՝ առանց նման սահմանափակումների։ Երբ Նաբուգոդոնոսոր թագավորը հրամայեց, որ իր սեղանից ուտելիք տան Դանիելին, դա երկընտրանք առաջացրեց. արդյոք ավելի լավ է հնազանդվե՞լ Աստծուն և վտանգել կյանքը՝ թագավորին բարկացնելով, թե՞ անհնազանդ գտնվել  Աստծո առաջ և հաճեցնել թագավորին։

Հիմնական խնդիրը Աստծուն հավատարմությունն էր: Դանիելը կարող էր հիմնավորել, թե ինչու է խախտել աստվածային պատվիրանը՝ ասելով ինքն իրեն, որ ծառա է և այլընտրանք չունի: Փոխարենը, նա որոշեց չուտել արքայական կերակուրը և փնտրեց լուծում, որը կպատվեր Տիրոջը և կպահեր Նրա օրենքը:
Այսօր շատ բաներ, որոնք  աշխարհն ընդունելի է համարում, դուրս են Աստծո կամքից՝ Իր զավակների համար: Պայքարը հանգում է դրան. որպես քրիստոնյաներ մեր ցանկությունն է հնազանդվել Տիրոջը, մինչդեռ մեր մարմինը ցանկանում է հաճեցնել ինքներս մեզ: Այնուամենայնիվ, Աստծուն հնազանդվելը միշտ ճիշտ ընտրություն է:

Դանիելի նման դառնալու համար մենք պետք է հետևողականորեն կիրառենք Սուրբ Գիրքը մեր որոշումների կայացման մեջ: Այնուհետև երբ դժվարություններ լինեն, մենք քաջություն կունենանք հնազանդվել Աստծո պատվիրաններին:

Աղբյուրը՝ https://www.intouch.org/read/daily-devotions/obeying-god-2

Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.