Անցյալ տարի մի գեղեցիկ աշնանային օր ես ինձ ծանրաբեռնված էի զգում: Ամուսինս և ես Կալիֆորնիայում էինք, նշում էինք մեր ամուսնության տարեդարձը, բայց դա հիասքանչ չէր: Ես ֆիզիկապես հիվանդ էի և նույնիսկ ուժ չունեի մազերս լվանալու համար: Մենք նստեցինք մի մեծ ժայռի վրա, որը նայում էր Խաղաղ օվկիանոսին: Ինչ-որ պահի, նստելով այնտեղ, ես ասացի նրան. «Ես ուզում եմ ցատկել այդ օվկիանոսում և լողալ այնքան հեռու, որքան կարող եմ, և երկար ժամանակ հետ չլողալ»: Ես երբեք նման բաներ չեմ ասում, ուստի դա նրան վախեցնում էր:

Ես չէի ուզում, որ կյանքս ավարտվեր. պարզապես ուզում էի մի որոշ ժամանակ խուսափել դրա ճնշումներից:

Երբեմն մենք սխալմամբ մտածում ենք, որ եթե բավականաչափ լավ կյանք կառուցենք, երբեք չենք ունենա դրանից փախչելու ցանկություն: Բայց դա ճիշտ չէ. երկրի վրա նույնիսկ ամենալավ կյանքը դեռևս կլինի այն կյանքը, որտեղ մենք փափագում ենք ազատվել ցավից և անկատարությունից:

«Ահա դեպի առաջ եմ գնում, և Նա այնտեղ չէ, և դեպի ետ ու չեմ նշմարում Իրեն: Դեպի ձախ եմ գնում, որտեղ Ինքն է գործում, բայց չեմ կարողանում նկատել Նրան, աջ կողմում է թաքնվում, որ չկարողանամ տեսնել Իրեն: Բայց Նա գիտի, թե ես ուր եմ գնում» /Հոբ 23.8-10/։

Թվում է, թե Աստված թաքնված է։ Թվում է, թե Նա հեռու է : Դու չես կարող տեսնել Նրա հետքերը: Երբ Հոբն արտասանեց այս խոսքերը, նա կորցրել էր գրեթե այն ամենը, ինչ սիրում էր։ Եվ այնուամենայնիվ, իր զայրույթն արտահայտելուց հետո, նա վստահության զգացում հայտնեց այս յոթ խոսքերով. «Բայց Նա գիտի, թե ես ուր եմ գնում» (Հոբ 23.10):

Հոբը կարիք չուներ իմանալու, թե որտեղ է Աստված, քանի որ նա վստահում էր, որ Աստված գիտի, թե որտեղ է նա:

Եթե դու զգում ես ծանրաբեռնվածություն, դու միայնակ չես: Եթե ցանկանում ես խուսափել կյանքի ճնշումներից, իմացի՛ր, որ երբեմն բոլորս էլ ունենում ենք այդ զգացումը: Բայց զգացմունքները չեն փոխում ճշմարտությունը։

Աստված չի գնացել: Աստծո լռությունը մեր սպասումների և անհանգստության մեջ կարող է ստիպել մեզ հուսահատ զգալ:

Աստված գիտի, ուստի, պետք չէ անհանգատանալ: Թեթևացած շունչ քաշի՛ր։ Քո գործը չէ իմանալ, թե ինչպես կարգավորել այդ իրավիճակը… ինչպես ուղղել այդ սխալը… ինչպես աշխարհում հաղթահարել քո սահմանափակումները: Աշխարհը քո վերահսկողության տակ չէ։ Դու չես կարող  տեսնել ապագան: Իսկ եթե ասես «Աստված գիտի» բառերը և հանգստանաս Նրա հուսալիության մեջ, ինչպե՞ս դա կօգնի քեզ հանգստանալ՝ ընդդեմ շարունակական ըմբշամարտի:
Աստծո ամենագիտությունն անցյալի, ներկայի և ապագայի մասին, Նրա ամենաիմացությունը, ինչպես աշխարհում, այնպես էլ քո ներաշխարհում, նշանակում է, որ չկա մի բան, որի հետ դու բախվել ես, բախվեու կամ հանդիպելու ես, որի մասին Նա չգիտի:

Հենց հիմա դու կարող ես ծրագրեր  կազմել, բայց Նա լուծում է այն, ինչ քո ուժերից վեր է։Աստված չի հեռացել: Նա տեսնում է քեզ: Քո մտահոգությունները, «ինչո՞ւ»-ների հարցերը և ճնշվածության զգացումները չեն փոխում իրականությունը, թե ով է Նա և ինչ գիտի Նա քո կյանքի և ապագայի մասին:

Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը

Աղբյուրը՝ https://proverbs31.org/read/devotions/full-post/2023/04/06/god-is-not-gon

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.