Այսօրը նվեր է, որը վաղը կվերանա. մի՛ գցիր այն: Եփեսացիներին ուղղված իր նամակում Պողոս առաքյալը պատմում է, թե ինչպես պետք է իմաստուն քայլել։  Այդ հատվածում նա տալիս է երեք հրահանգ.

· Նախ՝ նա ասում է․ «Զգույշ եղե՛ք, թե ինչպես եք քայլում» (հ. 15):  Քանի որ մենք ապրում ենք մեղավոր աշխարհում, պետք է զգոն լինենք, թե ինչպես ենք մտածում ու գործում:

· Երկրորդ՝ առաքյալը մեզ հորդորում է.«Ժամանակը ծախու առե՛ք»(հ.16): Այնքա՜ն հաճախ մենք գայթակղվում ենք ծախսելու մեր ժամանակն ու էներգիան սեփական նպատակների վրա՝ առանց մտածելու, թե մեր երկնային Հայրն ինչ կարող է ունենալ մեզ համար:

· Երրորդ՝ Պողոսը մեզ ասում է.«Իմացե՛ք,  թե որն է Տիրոջ կամքը» (հ.17):  Ամենալայն իմաստով Աստծո կամքը մեզ համար այն է, որ մենք յուրաքանչյուրս դառնանք այնպիսին, ինչպիսին Նա ստեղծել է մեզ և անենք այն աշխատանքը, որը նա նախատեսել էր մեզ համար (Եփեսացիս2.10):  Իմանալով դա՝ մենք պետք է նայենք յուրաքանչյուր որոշման՝ նկատի ունենալով, թե արդյոք մեր ընտրությունը կշարունակի՞, թե՞ կխանգարի մեր երկնային Հոր նպատակներին։

Տերը ցանկանում է, որ մենք իմաստուն քայլենք, որպեսզի կարողանանք վայելել բոլոր հրաշալի պտուղները, որոնք Նա խոստացել է Իր Խոսքում:  Բաց թողնված հնարավորություններն ու վատնված ժամանակը երբեք չեն կարող վերականգնվել:

Եկե՛ք պարտավորվենք, որպեսզի մեր կյանքը հաշվառվի Քրիստոսի համար, այլ ոչ միայն մեզ համար ապրելու:

Աղբյուրը՝  www.intouch.org

Թարգմանեց ՄերիՀովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.