Լույս խավար աշխարհում
Եկե՛ք հավատարիմ լինենք աղոթելու իշխանավորների և խավարի մեջ ապրող մյուսների փրկության համար:
Ա Տիմոթեոս 2-ում Պողոս առաքյալը մեզ մի քանի ուղեցույց է տալիս ապրելու այնպես, ինչն ուրիշներին կգրավի դեպի Հիսուսը: Առաջին հերթին՝ բոլոր մարդկանց, այդ թվում մեր կառավարող իշխանությունների համար աղոթելը կարող է հանգեցնել «խաղաղ և հանդարտ կյանքի՝ ամենայն աստվածապաշտությամբ և անկեղծությամբ»։ Սա գիտակցելը կարող է մարդկանց մոտ ցանկություն առաջացնել «ճշմարտության ճանաչմանը հասնել» և փրկվել Աստծո ցանկության համաձայն (Ա Տիմ. 2.2-4):
Չկա արդարություն կամ բարություն ընկած մարդկային սրտում, որը մեզ արժանի է դարձնում փրկվելու Աստծո աչքում: Այնուամենայնիվ, Նա ընտրել, սիրել և փրկել է մեզ՝ որպես «Իր շնորհի չափազանց հարստությունը՝ Քրիստոս Հիսուսով մեզ հանդեպ ցույց տրված բարությամբ» (Եփեսացիս2.7): Ընկած հրեշտակները երբեք չեն կարող ներում ստանալ, բայց փրկագնված մարդկությունը կլինի Աստծո շնորհի հավերժական գավաթը գալիք դարերում:
Երբ ապրում ենք արդարությամբ և արժանապատվությամբ, մենք լույսերի պես ենք դառնում այս խավար, մեղավոր աշխարհում: Այդ կերպ մենք ցույց ենք տալիս ուրիշներին ճանապարհը դեպի Տեր Հիսուս Քրիստոսը, որպեսզի նրանք նույնպես ստանան Աստծո փրկությունը և նույնպես փառք տան Նրան հավիտյան:
Ուրեմն՝ եկե՛ք հավատարիմ լինենք «խնդրանքներով, աղոթքներով, բարեխոսությամբ և գոհությամբ ... հանուն բոլոր մարդկանց», քանի որ դա լավ է և ընդունելի Աստծուն (Ա Տիմ. 2․1, 3)։
Աղբյուրը՝ intouch.org
Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը