Հարստություն որոնելիս շատ կարևոր է նախ և առաջ տարբերել իրական հարստությունը կեղծից: Դու որքան մոտենաս Աստծուն, այնքան ուժգին կզգաս Իր կրակը, որ գալով այրում և ոչնչացնում է այն ամենը, ինչ Ինքը չի տվել քեզ:

Այդ իսկ պատճառով շատերը, մոտենալով Հիսուսին, մի շարք կորուստների առաջ են կանգնում կամ ստիպված լինում իրենց իսկ ձեռքով Հագարներ, Իսմայելներ, մեղավոր երկրից ավար բերած հարստություններ դուրս անել իրենց կյանքերից: Աստված նախանձոտ Աստված է: Երբ Նա գալիս է, Իր հիմքերն է դնում, Իր ժայռի վրա քեզ կանգնեցնում: Նրա կրակից հալվում ու մոխիր են դառնում բոլոր անպիտան ու ժամանակավոր արժեքները, և ոսկու պես փայլում են հավիտենական պարգևները:

Աստված չի ցանկանում, որ մեր կյանքերը լեցված լինեն աղբով։ Նա մեզ համար իրական հարստություն է պատրաստել՝ մաքրված ու առողջ խիղճ, սեր, խաղաղություն և այլն: Իրական հարստության չափանիշները սահմանել է հենց Ինքը Աստված: Եվ հենց այդ չափանիշնորով էլ որոշվելու է քո հավիտենության ապագան: Հետհաշվարկը սկսված է: Ժամանակն է աշխատելու և գանձեր դիզելու: Որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր կյանքը կլինի։

Լիլիթ Հարությունյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.