Մեր հավատքն ամրապնդվում է, երբ դժվարին իրավիճակներում հնազանդվում ենք Աստծուն:

Երբեմն Աստծուն  հնազանդվելը հեշտ չէ:  Ամեն անգամ, երբ դժվար իրավիճակի հանդիպես, հիշի՛ր Աբրահամին:  Նրան տրվեց Աստվածաշնչում գրանցված ամենամեծ փորձություններից մեկը, սակայն նա հնազանդվեց պատրաստակամորեն և անհապաղ։  Նրա պատասխանը կարևոր դասեր է տալիս Աստծուն հնազանդվելու վերաբերյալ:

Երբեմն հնազանդությունը բախվում է մարդկային բանականությանը:  Այն ուխտը, որ Աստված հաստատեց Աբրահամի ևնրա սերունդների հետ (Ծննդոց17․7), կփոխանցի Իսահակին՝ խոստման զավակին (Գաղ. 4․28):  Բայց հիմա Տերն ասում էր Աբրահամին, որ զոհաբերի իր տղային:

Հնազանդությունը միշտ պահանջում է վստահություն առ Աստված:  Աբրահամը հնազանդվեց, քանի որ վստահում էր Տիրոջը, որ կկատարի խոստումը։

Հնազանդությունը թողնում է արդյունքն Աստծուն:  Աբրահամը լիովին ակնկալում էր, որ Տերը կպահպանի Իսահակին, որպեսզի պահի Իր խոստումը:  Բայց անսպասելի էր, որ Աստված խոյ կտա՝ որպես փոխարինող զոհ։

Տերը փորձարկում է մեզ, որպեսզի մեծացնի մեր հնազանդությունն ու հավատքը Իր հանդեպ:  Արդյոք դու Աստծուն վստահելի կհամարե՞ս և կհանձնվես Նրան, թե՞ կվստահես քո սեփական անկատար մարդկային բանականությանը:

Աղբյուրը՝ intouch.org

Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.