Ինչի՞ց ենք մենք փրկված
Աստվածաշունչն ասում է, որ աշխարհի Փրկիչը մեղքից փրկություն է պարգևում։ Եթե մենք չունենանք փրկություն, ապա կունենանք հավիտենական մահ դժոխքում․
«Որովհետեւ մեղքի վարձքը մահն է. բայց Աստծո շնորհքը՝ հավիտենական կյանք՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով» / Հռովմայեցիս 6․23/։
Մեղքը մի բան է, որը կանգնում է մեր և Աստծո միջև՝ ստիպելով մեզ անել այն, ինչ մենք ենք ցանկանում, այլ ոչ թե Նա։ Մեղքն անհնազանդություն է, խախտում է Աստծո պատվիրանները։ Չկա որևէ մեկը, ով կարող է ասել, որ մեղավոր չէ, բայց Հիսուսի թափած արյան շնորհիվ մենք կարող ենք ազատված լինել և ունենալ հավիտենական կյանք Քրիստոսով․
«Որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի. իսկ Որդուն չհնազանդողը կյանքը չի տեսնի, այլ Աստծո բարկությունը մնում է նրա վրա» /Հովհաննես 3․36/։
«Որովհետեւ ամենքը մեղանչեցին, եւ Աստծո փառքից պակասեցին» /Հռովմայեցիս 3․23/։
«Որովհետեւ Աստած մեզ չդրեց բարկության համար, այլ փրկությունը ստանալու համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով. Որ մեզ համար մեռավ, որ՝ թե արթուն լինենք եւ թե քնենք, նրա հետ մեկտեղ ապրենք» /Ա Թեսաղոնիկեցիս 5․9-10/։
Թարգմանեց Դիանա Խաչատրյանը