Աստված որոշել էր Իսրայել ժողովրդի կյանքում օրհնություն բերել: Այդ իսկ պատճառով օգտագործեց եգիպտացիներին: Եգիպտացիները չէին սիրում Աստծուն և անհնազանդ էին Նրան: Աստված Իր Հովսեփ ծառային ուղարկեց այնտեղ, որ Եգիպտոսի կռապաշտ ժողովուրդը տեսնի Իսրայելի Եհովա Աստծո փառքը և ապաշխարի:

Աստված Հովսեփին ստրկավաճառների ոտքերից բարձրացրեց՝ հասցնելով մինչև փարավոնի գահ, բայց անգամ երկրի երկրորդ մարդու կյանքի վկայությունը, փառքն ու զորությունը չօգնեցին, որ կռապաշտ սրտերը փոխվեն:

Տարիներ հետո Հովսեփին միացավ նաև իր ընտանիքն ու տոհմը: Եհովա Աստծո պաշտամունքը շարունակվեց տեղի ունենալ հեթանոսական ծեսերի կողքին, բայց դա ևս ոչ մի փոփոխություն չբերեց: Եվ ահա ժամանակը հասունացավ, և Աստված որոշեց վերցնել իր սուրբերին Եգիպտոս աշխարհից: Նա իր ժողովրդին որոշեց դուրս բերել ծառայությունից և տանել դեպի իշխանություն, սեփական թագավորություն:

Երբ Աստված ցանկանում է օրհնել Իր հավատարիմ ծառային, միշտ չէ, որ երկնքից մանանա է ուղարկում: Հաճախ Նա օգտագործում է անհնազանդ մարդու, որ նրա միջոցով տարածի Իր փառքն ու օրհնություն հաստատի: Նախ՝ Աստված առանձնացրեց և բոլորի աչքին բարձրացրեց Իր ժողովրդին՝ նրան անմասն պահելով տասը դաժան պատուհասներից և հետո՝ պատվով և հարստությամբ ճանապարհեց նրանց: Աստվածաշնչում գրված է, որ Իսրայելի ժողովուրդը Եգիպտոսը լքելուց առաջ հարստահարեց եգիպտացիներին՝ նրանցից վերցնելով ոսկի, արծաթ և հանդերձներ: Աստծո փառքը միշտ երևալու է, Աստծո զորությունը միշտ գործելու է, և Աստծո արդարությունը միշտ հաղթելու է:

Կարևորը՝ այդ ժամանակ դա կլինի քեզ համար, թե՞ քո դեմ:

Լիլիթ Հարությունյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.