Երկար տարիներ մարդիկ, ովքեր ապրումեն Երկրի վրա, սովոր էին դատել միմյանց: Յուրաքանչյուրն իրեն իրավացի էր համարում, բայց նվաստացնում էր մյուսին: Բայց Աստվածաշնչում ասվում է. «Մի՛ դատիր, որ չդատվես» /Մատթեոս 7․1/։

Երբ Տեր Հիսուս Քրիստոսն ապրում էր երկրի վրա, շատերը չէին հավատում, որ Նա իրավացի է, դատապարտում էին և ցանկանում սպանել, քանի որ կարծում էին, թե Նա պղծում է Տիրոջ անունը։ Իսկ մե՞նք։

Դուք կարող եք մեղադրել ցանկացածին սխալվելու մեջ, բայց միևնույն ժամանակ ավելի սխալ լինել: Հիսուսը խոսեց Տիրոջ գործերի մասին, գեղեցիկ դրախտի մասին, բայց մեղավոր մարդիկ չլսեցին նրան:

Հովսեփի եղբայրները կարծում էին, որ նա չափազանց հպարտ է իր երազների պատճառով և որոշեցին պատժել նրան՝ վաճառելով Եգիպտոս։ Նրանք չէին տեսնում, թե ինչքան նախանձ էին իրենց սրտերը, բայց տեսնում էին, թե ինչպես է Հովսեփը ուրախանում իր երազներով:
Մատթեոս 7․3․«Եվ ինչո՞ւ ես տեսնում քո եղբոր աչքի շյուղը, բայց չես նկատում քո աչքի գերանը»:

Յուրաքանչյուր ոք, ով դատապարտում էր Տիրոջը և դիմադրում, Աստված նրան պատիժ էր ուղարկում:

Մովսեսը Ամենակարողի շնորհիվ պետք է ազատեր Իսրայելի ժողովրդին ստրկությունից, բայց փարավոնը կանխեց դա: Հենց դրա պատճառով էլ վերջին միջադեպում մահացավ նրա առաջնեկը։

Նոյն ընտրվեց Աստծո կողմից՝ մարդկանց փրկելու մեղավոր աշխարհից: Նա կոչ արեց մարդկանց միանալ իրեն և մտնել տապան, բայց ժողովուրդը ծիծաղեց, ինչի համար նրանք ստացան իրենց պատիժը։

Երբ Աստված կանչում է մարդկանց իր նպատակի համար, նրանք չեն կարողանում հասկանալ:
Մարդիկ կարող են մեզ դատել, ծիծաղել, բայց մենք պետք է մինչև վերջ վստահենք Աստծուն և չվախենանք՝ կատարելով նրա կամքը, քանի որ նրա ծրագրերն ավելի մեծ են, քան մարդիկ մտածում են։

«Աստված մարդ չէ, որ ստի. ո՛չ էլ մարդու որդի, որ զղջա. մի՞թե կասի և չի անի կամ կխոսի և չի կատարի» /Թվոց 23․19/։

«Ձեզ ուրիշ փորձություն չի պատահել բացի մարդկային փորձությունից.  բայց Աստված հավատարիմ է, որ չի թողի ձեզ ձեր կարողությունից վեր փորձվելու,  այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք համբերել» /Ա Կորնթացիս 10․13/։

Այն ամենը, ինչ Աստված անում է, անում է հանուն մեզ: Ձեր որոշումն է՝ ամբողջությամբ վստահել Աստծուն կամ մերժել Նրա կանչը: Հիշե՛ք, որ մենք ապրում ենք վերջին օրերում: Ընդունող եղե՛ք ձեր փրկության համար:

Դիանա Խաչատրյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.